Պուբլիուս Օվիդիուս Նասո
From Wikipedia, the free encyclopedia
Պուբլիուս Օվիդիուս Նասո (լատիներեն Publius Ovidius Naso, մարտի 20, մ. թ. ա. 43[1][2][3], Սուլմոնա, Հռոմէական Իտալիա, Հին Հռոմ[4] - 17[3][5], Կոնստանցա[3][5][4]), հռոմեացի ականավոր բանաստեղծ։ Ստեղծագործել է տարբեր ժանրերով, առավել հայտնի են նրա սիրային էլեգիաները (եղերերգերը), «Հերոսուհիներ» (Heroides), «Ֆաստեր» (Fasti), «Սիրո արվեստ» (Ars Amatoria), «Սիրո դեմ միջոցներ» (Remedia amoris) ու «Կերպարանափոխություններ» (Metamorphoses) պոեմները։ Մինչ այժմ ստույգ ոչ հայտնի պատճառով (ենթադրվում է՝ բարոյական արժեքների նկատմամբ իր ազատ հայացքների համար) Օգոստոս կայսեր կողմից մ.թ. 8 թ. աքսորվել է Թոմի քաղաք՝ Դանուբի գետաբերանում, որտեղ և անցկացրել է իր կյանքի վերջին 10 տարին՝ «Հեծեծանքներ» (Tristia. այլ թարգմանությամբ՝ «Վշտալի բանաստեղծություններ») ստեղծագործությունում նկարագրելով այն հոգեմաշ ապրումները, որ ունեցել է Հռոմից հրաժեշտի ժամանակ, ճանապարհին և աքսորավայրում։
Պուբլիուս Օվիդիուս Նասո լատին․՝ Publius Ovidius Naso | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, մ. թ. ա. 43[1][2][3] |
Ծննդավայր | Սուլմոնա, Հռոմէական Իտալիա, Հին Հռոմ[4] |
Վախճանվել է | 17[3][5] |
Վախճանի վայր | Կոնստանցա[3][5][4] |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ժանրեր | ողբերգություն |
Ուշագրավ աշխատանքներ | Կերպարանափոխություններ, Heroides? և Ibis? |
Պուբլիուս Օվիդիուս Նասո Վիքիքաղվածքում | |
Ovid Վիքիպահեստում |
Օվիդիուսին պատվում են որպես լատինական (հինհռոմեական) երեք մեծ բանաստեղծներից մեկի՝ տեղ հատկացնելով Վերգիլիոսի և Հորացիոսի կողքին։ Նրա ստեղծագործությունները մեծապես ազդել են միջնադարյան և նոր ժամանակների եվրոպական գրականությունների վրա։