Օսկարի 91-րդ մրցանակաբաշխություն
From Wikipedia, the free encyclopedia
«Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխություն, Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի հանձնման արարողություն, որը կայացել է 2019 թվականի փետրվարի 24-ին Դոլբի թատրոնում (Հոլիվուդ, Լոս Անջելես)։ Անվանակարգերը հայտարարվել են 2019 թվականի հունվարի 22-ին։
91-րդ Օսկար | |
---|---|
Ամսաթիվ | Փետրվարի 24, 2019 |
Վայր | Դոլբի թատրոն Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Պրոդյուսեր | Դոննա Ջիլիոտի |
Ռեժիսոր | Գլեն Վեյս |
|
2018 թվականի օգոստոսի 8-ին հայտարարվել է կանոնների որոշակի փոփոխությունների մասին, որոնք սկսելու են գործել 2019 թվականից։ Արարողության հեռարձակումը տևելու է 3 ժամից ոչ ավելի, ինչը վերջին տարիների հեռարձակումների ռեյտինգների անկման հետևանք է։ Նաև պետք է ավելանար նոր կատեգորիա լավագույն հանրաճանաչ ֆիլմի համար, որում ներկայացվելու էին մեծ շահույթ ունեցող ֆիլմերը։ Փոփոխություններն անմիջապես քննադատաբար ընդունվեցին բազմաթիվ հոլիվուդյան կինոգործիչների կողմից[1][2][3]։
Քննադատությունն իր ազդեցությունն ունեցավ, և արդյունքում 2018 թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարվեց Կինոարվեստի ակադեմիայի խորհրդի որոշումը՝ 2019 թվականին չներմուծել նոր «Լավագույն հանրաճանաչ ֆիլմ» կատեգորիան։ Ընդ որում նոր անվանակարգից ակադեմիան մտադիր չէ լիովին հրաժարվել, այլ որոշվել է նախագիծը դնել քննարկման ու մշակել այն[4][5]։
2018 թվականի դեկտեմբերի 4-ին հայտարարվեց, որ արարողության հաղորդավարն է լինելու հումորիստ Քևին Հարթը[6], սակայն երկու օր անց՝ դեկտեմբերի 6-ին, ծավալվեցին հասարակական քննարկումներ Հարթի նախկինում արված կատակների և մեկնաբանությունների առթիվ, որոնցում նա վիրավորանք էր թույլ տվել ԼԳԲՏ համայնքի հասցեին։ Այսպիսով նա հրաժարվեց վարել արարողությունը[7]։