Օսկարի 77-րդ մրցանակաբաշխություն
From Wikipedia, the free encyclopedia
Օսկարի 77-րդ մրցանակաբաշխություն, 2004 թվականի ընթացքում նկարահանված ֆիլմերի մրցանակաբաշխություն, տեղի է ունեցել 2005 թվականի փետրվարի 27-ին «Կոդակ» թատրոնում (Հոլիվուդ, Լոս Անջելես,Կալիֆորնիա)։ Օսկարի հավակնորդների ցանկը հրապարակվել է 2005 թ-ի հունվարի 25-ին[1]. Ամենաշատ կատեգորիաներում ներկայացված ֆիլմը (11) դարձավ Մարտին Սկորսեզեի Ավիատոր ֆիլմը։ Յոթ անվանակարգերում ներկայացված էին Քլինթ Իսթվուդի Միլիոն դոլարանոց աղջիկը և Մարկ Ֆոսթերի Հրաշքների աշխարհ ֆիլմերը։ Մրցանակաբաշխության հաղորդավարի դերում հանդես եկավ հայտնի դերասան-երգիծաբան Քրիս Ռոքը։
Արագ փաստեր Ամսաթիվ, Անցկացման վայրը ...
«Օսկարի» 77-րդ մրցանակաբաշխությունը | ||||
---|---|---|---|---|
Ամսաթիվ | 2005 թ. փետրվարի 27 | |||
Անցկացման վայրը | «Կոդակ» թատրոն, Հոլիվուդ, Լոս Անջելես,ԱՄՆ | |||
Հեռուստալիք | ABC | |||
Հաղորդավարող(ներ) | Քրիս Ռոք | |||
|
Փակել