Օուլուի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Օուլուի համալսարան, ինչպես նաև Օուլույան համալսարան (ֆիններեն՝ Oulun yliopisto, շվեդ.՝ Uleåborgs universitet), Ֆինլանդիայի խորոշագույն համալսարաններից մեկը, որը գտնվում է Օուլու քաղաքում։ Համալսարանը հիմնադրվել է 1958 թվականին։ Համալսարանում սովորում է մոտ 16000 ուսանող և աշխատում 2800 աշխատակից, որոնց 200-ից ավելին պրոֆեսորներ են․ ունեն բացառապես լայն ակադեմիական բազա։
Օուլուի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1958 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], FinELib?[2], European Alliance for Social Sciences and Humanities?[3], ORCID[4] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5] |
Երկիր | Ֆինլանդիա |
Տեղագրություն | Օուլու |
Կայք | oulu.fi/yliopisto/ |
University of Oulu Վիքիպահեստում |
2012 թվականին համալսարանը ազգային մակարդակով գտնվում էր երկրորդ տեղում՝ համաշխարհային համալսարանների ակադեմիական վարկանիշին համապատասխան[6]։ 2013 թվականին հեղինակավոր բրիտանական QS Quacquarelli Symonds ընկերության վարկանիշում համալսարանը զբաղեցրել է 253-րդ տեղն աշխարհի լավագույն համալսարանների շարքում[7]։
Օուլուի համալսարանը միջազգային գիտական կենտրոն է, որը հայտնի է կրթության եւ հետազոտությունների բարձր որակով:Համալսարանի ֆակուլտետները սերտորեն համագործակցում են բազմաթիվ ընկերությունների գիտահետազոտական ստորաբաժանումների հետ։ Այս համագործակցությունը երաշխիքն է այն բանի, որ ուսուցման ընթացքում ձեռք բերված գիտելիքները համապատասխանում են համաշխարհային նորագույն միտումներին։ Համալսարանում սովորում է հազարից ավելի այլազգի ուսանող։ Կենսաբանական բաժանմունքում գործում է բուսաբանական այգի։
Օուլուն Ֆինլանդիայի ամենադինամիկ զարգացող քաղաքներից մեկն է՝ մեծությամբ հինգերորդը։ Այն հայտնի է իր որակավորված մասնագետներով, ծառայությունների բարձր որակով և արդյունաբերության և բիզնեսի բազմակողմանի կառուցվածքով։ Օուլուն բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է, որում կենտոնացվածեն շատ միջազգային ընկերություններ։