Օմարի Հարդվիք
ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Օմարի Լաֆիթ Հարդվիք (անգլ.՝ Omari Latif Hardwick, հունվարի 9, 1974, Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Օմարի Հարդվիք | |
---|---|
Հարդվիքը 2015 թվականին | |
Հասակը | 179 սմ |
Ծնվել է | հունվարի 9, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ |
Կրթություն | Ջորջիայի համալսարան և Մարիստ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 2001-այժմ |
Ամուսին(ներ) | Ջենիֆեր Ֆաուչ |
Երեխա(ներ) | 2 |
Անդամություն | Alpha Phi Alpha |
omarihardwick.com | |
Ծնվել է Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում, Ջոյս և Քլիֆորդ Հարդվիքի ընտանիքում[1]։ Սովորել է Ջորջիայի համալսարանում, որտեղ խաղացել է ֆուտբոլ և ցանկացել ընդգրկվել Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL), սակայն չի հաջողվել[1]։
Որպես դերասան Հարդվիքը իր առաջին նշանավոր դերը ստացել է 2004 թվականին թողարկված «Sucker Free City» ֆիլմում[2]։ Հետագայում նա ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել «Saved» (2006) և «Dark Blue» (2009-10) հեռուստասերիալներում նկարահանվելով[3]։ 2014 թվականից Հարդվիքը նկարահանվում է «Power» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոս Ջեյմս «Գոսթ» Սեյնթ Պատրիկին[4]։
2011 թվականին ամուսնացել է Ջենիֆեր Ֆաուչի հետ, ումից ունի երկու երեխա[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.