Օղազարդ
From Wikipedia, the free encyclopedia
Օղազարդ[1] ( ֆր.՝ breloque - բրելոկ), աքսեսուար, զարդարանք, որը ստեղծված է շղթայի, ձեռնաշղթայի, բանալիները իրար հետ կապող օղին կից զարդի տեսքով[2]։ Սովորաբար օգտագործվում է դեկորատիվ և գովազդային նպատակներով։ Օղազարդը նվազեցնում է բանալիները կորցնելու հավանականութունը՝ դրանք իրար հետ կապելով, իսկ զարդի մեծության հաշվին ընդհանուր կապոցի ծավալը մեծացնելով։ Օղազարդը կարող է նաև իրականացնել լրացուցիչ օգտակար գործառույթներ. օրինակ՝ փոքրիկ լապտեր ունենալ, լինել մեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ, շիշը բացելու հարմարանք պարունակել և այլն։ Օղազարդը հուշանվերի տարածված տեսակ է։