Օկոնավանք (Օկոնախաչ Եկեղեցի)[2], Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 1863 թվականին։ Գտնվում է Տավուշի մարզի, Ենոքավան գյուղում, Խաչաղբյուրի կիրճի վերին մասում։ Օկոնավանքի մասին մեզ հասած տեղեկությունները բավականին քիչ են։ Եկեղեցու դիմացի հատվածում կա թևավոր Խաչքար որը թվագրվում է 12-13-րդ դարի։
Օկոնավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Ենոքավան[1] |
Տարածաշրջան | Ենոքավան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1863 |
Մասն է | Գյուղատեղի «Սև քար» |
Կազմված է | Խաքար թևավոր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Հիմնադրված | 1863 |
Okonavank Վիքիպահեստում |
Եկեղեցին եռանավ բազիլիկ կառույց է որի չափսերն են (11x7) մետր։ Եկեղեցու ներսում կա սրբատաշ սյուներ որոնց վրա հենված են տանիքին միացնող կամարները, իսկ խորանի աջ և ձախ կողմում կան ավանդատներ։ Եկեղեցին կառուցված է որձաքարի բեկորներից։ Մուտքը գտնվում է արևմտյան կողմում, իսկ մուտքի աջ և ձախ կողմերում կանգնեցված են խաչքարեր։ Օկոնավանքի գլխավոր եկեղեցուց քիչ հեռու գտնվում է 19-20-րդ դարերի գերեզմանոց։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.