![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e5/Wellingtonstatue.jpg/640px-Wellingtonstatue.jpg&w=640&q=50)
Օլդերշոթ
From Wikipedia, the free encyclopedia
Օլդերշոթ (անգլ.՝ Aldershot), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Հարավարևելյան Անգլիա տարածաշրջանի Հեմփշիր կոմսության Ռաշմուր շրջանում։ Զբաղեցնում է 8,35 քառակուսի կիլոմետր տարածք։ 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 33 840[2] ; Քաղաքում և նրա ագլոմերացիայում ընդհանուր առմամբ ապրում է 243 344 մարդ. այս ցուցանիշով հանդիսանում է Մեծ Բրիտանիայի երեսուներորդ առավել բնակեցված քաղաքային տարածքը[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/50/Aldershot_railway_station_in_the_snow_%28large%29.jpg/640px-Aldershot_railway_station_in_the_snow_%28large%29.jpg)
Բնակավայր | ||
---|---|---|
Օլդերշոթ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Ռաշմուր | |
ԲԾՄ | 99 մետր | |
Բնակչություն | 57 211 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01252 | |
Փոստային դասիչ | GU11 | |
| ||
Օլդերշոթը հայտնի է որպես « Բրիտանական բանակի տուն»[4] .բանակի հետ կապը նրան հնարավորություն է տվել փոքրիկ գյուղակից Վիկտորիանական դարաշրջանում արագորեն վերածվելու քաղաքի։ Բրունևալյան զորանոցը / Bruneval Barracks, որ Օլդերշոթում կառուցվել էր դեռ 1850 թվականին, ֆելդմարշալ Մոնտգոմերիի կողմից 1965 թվականին վերաբացվել է։ Դա առաջին մշտական ռազմական ուսումնական բազան էր Բրիտանիայում, և Օլդերշոթը արագորեն և միանգամայն արժանիորեն դարձել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ բանակային բազան։
1972 թվականի փետրվարի 22-ին քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն, որ իրականացվեց Իռլանդիայի հանրապետական բանակի կողմից. ականապատ մեքենայի պայթյունից զոհվեց 7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կաթոլիկ քահանա; Ավելի ուշ ԻՀԲ-ն հայտարարեց, որ դա վրեժի գործողություն է՝ ի պատասխան Դերիում տեղի ունեցած Արյունոտ կիրակիի։
Քաղաքում կան աստղադիտարան և զինավան։