Օզման Օզից
From Wikipedia, the free encyclopedia
Օզման Օզից (անգլ.՝ Ozma of Oz), ամերիկացի գրող Լայման Ֆրենկ Բաումի «Օզ» հեքիաթների շարքի երրորդ գիրքը, որը լույս է տեսել 1907 թվականի հուլիսի 29-ին։ Հենց այս գրքից էլ ակնհայտ դարձավ Բաումի մտադրությունը՝ ստեղծելու Օզի երկրի մասին գրքերի շարք[1]։ «Օզի հրաշալի կախարդի» վերջում Դորոթիի կախարդական կոշիկները կորել են անապատում՝ դրանով իսկ կտրելով աղջկան դեպի հրաշալի երկիր վերադառնալու ճանապարհը, «Օզման Օզից» գրքի վերջում Գլինդայի խոսքերից հետո, կախարդական գոտին վերադարձրեց Դորոթիին տուն[2]։
Շարք | Oz series | |
---|---|---|
Նախորդ | • Օզի զարմանահրաշ կախարդը • Օզի սքանչելի երկիրը | |
Հաջորդ | • Dorothy and the Wizard in Oz • The Road to Oz • The Emerald City of Oz | |
Արվեստի ձև | վեպ | |
Ժանր | ֆենթեզի, մանկական արվեստի գործ | |
Հեղինակ | Լայման Ֆրենք Բաում | |
Հրատարակիչ | Reilly & Britton | |
Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Լեզու | անգլերեն | |
Թողարկման ամսաթիվ | 1907 | |
Նկարազարդող | John R. Neill | |
Տեսարան | Օզ երկիր | |
Takes place in fictional universe | Oz universe |
Այս գիրքը նաև առաջինն է, որտեղ հիմնական գործողությունը (բացառությամբ վերջին երկու գլուխների) տեղի է ունենում Օզից դուրս[3]։ Սա նշանավորում է հիմնական սյուժեի մի փոքր փոփոխություն. առաջին գրքում Օզը վտանգավոր երկիր է, որը Դորոթին պետք է հաղթական անցնի Կանզաս վերադառնալու համար. երրորդ գրքում Օզը վեպի ավարտն ու նպատակն է[4]։ Տուն վերադառնալու Դորոթիի ցանկությունն այնքան անհույս չէ, որքան առաջին գրքում, և հորեղբորն այն ավելի շատ է պետք, քան իրեն, և աղջիկը վերադառնում է նրա համար[1]։
Գրքի ամբողջական գունավոր նկարազարդումները կատարվել են նկարիչ Ջոն Ռ. Նիլի կողմից։
Գիրքը պարունակում է հեղինակի հետևյալ ուղերձը. «Այս գիրքը սիրով նվիրված է բոլոր այն տղաներին և աղջիկներին, ովքեր կարդում են իմ պատմությունները, և հատկապես Դորոթիին»։