ամերիկացի գրող, արվեստի գործիչ և համալսարանի դասախոս From Wikipedia, the free encyclopedia
Օդրի Նիֆենեգեր (անգլ.՝ Audrey Niffenegger, հունիսի 13, 1963[1][2][3][…], South Haven, Վան Բուրեն շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի գրող, արվեստի գործիչ և համալսարանի դասախոս։
Օդրի Նիֆենեգեր անգլ.՝ Audrey Niffenegger | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1963[1][2][3][…] (61 տարեկան) |
Ծննդավայր | South Haven, Վան Բուրեն շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան, գրող, համալսարանի դասախոս, արվեստագետ, վիզուալ արտիստ և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան և Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Ժամանակի ճամփորդի կինը (վեպ) և Her Fearful Symmetry? |
Աշխատավայր | Columbia College Chicago? |
Պարգևներ | |
Ամուսին | Էդդի Քեմփբել |
Ներշնչվել է
| |
Կայք | audreyniffenegger.com |
Audrey Niffenegger Վիքիպահեստում |
Օդրի Նիֆենեգերը ծնվել է 1963 թվականին քաղաքում Հարավային Հևենում (անգլ.՝ South Haven), Միչիգան։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Էվենսթոն (անգլ.՝ Evanston), Իլինոյս նահանգ։ Իր կյանքի մեծ մասը Օդրին անցկացրել է Չիկագոյում կամ քաղաքին կից։
Արդեն 1978 թվականին նա սկսեց իր առաջին քայլերը արվեստում։ Ուիլյամի Ուիմերի (անգլ.՝ William Wimmer) հովանու ներքո զբաղվում էր նկարչությամբ, Նիֆենեգերը սովորել է Չիկագոյի արվեստի դպրոցում (անգլ.՝ School of the Art Institute of Chicago): 1991 թվականին Չիկագոյի համալսարանում (անգլ.՝ MFA) ստացել է Արվեստի մագիստրոսի աստիճան։ 1987 թվականից նրա գծանկարները, գեղանկարները, ուրվանկարներն ու կոմիքսներն ցուցադրվում և վաճառվում են Չիկագոյի Printworks Gallery պատկերասրահում։
Օդրի Նիֆենեգերը առաջին գրքերը կատարվել են ձեռքով՝ թվով 10 հատ։ Ավելի ուշ նրանցից երկուսը՝ Արկածներ և Երեք արյունակից քույրերը վեպերը, տպագրվել են Abrams Books հրատարակության կողմից։ Վերջինը պատմում է երեք տարօրինակ քույրերի մասին, որոնք ապրում են ծովի ափին գտնվող տանը։ Գիրքը հաճախ համեմատվում է Էդվարդ Գորիի (անգլ.՝ Edward Gorey) աշխատանքների հետ։ 2004 թվականի The Night Bookmobile վեպը տեսողական նովելների ձևաչափով հրատարակվել է The Guardian հրատարակչությունում[5]։
1997 թվականին Օդրի Նիֆենեգերի մոտ գաղափար առաջացավ ստեղծել գրաֆիկական նովել ժամանակի ճամփորդի և նրա կնոջ մասին։ Երբ նա գիտակցեց, որ մշտական տեղափոխման ազդեցությունը դժվար է փոխանցել անշարժ պատկերի միջոցով, Օդրին որոշեց գրել այս վեպը։ Ժամանակի ճամփորդի կինը գիրքը տպագրվել է 2003 թվականին MacAdam/Cage անկախ հրատարակչության կողմից։ Վեպը բեսթսելլեր է դարձել։ Համանուն վեպի էկրանավորումը Էրիկ Բանի և Ռեյչել Մաքադամսի մասնակցությամբ վարձույթի է դուրս եկել 2009 թվականի օգոստոսին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.