Օդետ Ժուայո
From Wikipedia, the free encyclopedia
Օդետ Ժուայո (ֆր.՝ Odette Joyeux, դեկտեմբերի 5, 1914(1914-12-05)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - օգոստոսի 26, 2000(2000-08-26)[1][2][3][…], Ollioules[4]), ֆրանսիացի դերասանուհի, դրամատուրգ և վիպասան։ Ծնվել է Փարիզում։ Նախքան բեմում հանդես գալը սովորել է Փարիզի օպերայի բալետի թատերախմբում։ Կինոկարիերան սկսել է 1931 թվականին։ Նրա առաջին նշանավոր ֆիլմը եղել է Մարկ Ալլեգրեի «Entrée des artistes» («Վարագույրը բարձրանում է», 1938 թվական)։ 1940-ական թվականներին Օդետ Ժուայոն եղել է Ֆրանսիայի ամենահայտնի կինոդերասաններից, սակայն 1950-ական թվականներից նկարահանվել է մի քանի ֆիլմում։
Օդետ Ժուայո ֆր.՝ Odette Joyeux | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1914(1914-12-05)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | օգոստոսի 26, 2000(2000-08-26)[1][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Ollioules[4] |
Գերեզման | Q110358143? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոդերասանուհի, մանկագիր և բալետի պարող |
Ամուսին | Պիեռ Բրասյոր և Philippe Agostini? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Կլոդ Բրասյոր |
Ժուայոն եղել է պարային պիեսների և էսսեների հեղինակ, ինչպես նաև գրել է գյուտարար Ժոզեֆ Նյեպսի մասին։ Նա նաև գրել է պարարվեստը քաջալերող երկու վեպ՝ L'age heureux (որն ադապտացվել է հեռուստատեսային շարքի համար) և Côté jardin: Հեղինակել է նաև «Հարսը շատ գեղեցիկ է» (1956 թվական, ադապտացվել է ֆիլմի համար) ստեղծագործությունը։
1935 թվականին ամուսնացել է դերասան Պիեռ Բրասյորի հետ, ամուսնալուծվել են 1945 թվականին, ունեցել են մեկ երեխա՝ Կլո Բրասյորը, որն Ալեքսանդր Բրասյորի հայրն է։
1958 թվականին ամուսնացել է ռեժիսոր Ֆիլիպ Ագոստինի հետ։ Օդետ Ժուայոն մահացել է 85 տարեկան հասակում` սրտի կաթվածից Ֆրանսիայի Վար դեպարտամենտի Գրիմո համայնքի Պրովանս Ալպեր Լազուր ափում։