Օդ (գավառ)
համայնք Ֆրանսիայի Օկսիտանիա մարզի Օդ գավառում From Wikipedia, the free encyclopedia
համայնք Ֆրանսիայի Օկսիտանիա մարզի Օդ գավառում From Wikipedia, the free encyclopedia
Օդ (ֆր․` Aude), գավառ Ֆրանսիայի հարավում, անունն ստացել է գետից։ Նախկինում եղել է Լանգեդոկ գավառի մաս։ Գտնվում է Միջերկրական ծովի և Պիրենեյան լեռների միջև։
Օդը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թվականի մարտին կազմավորված առաջին 83 գավառներից մեկն է։
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Գավառ | ||||
Մտնում է | Լանգեդոկ-Ռուսիլյոն | ||||
Վարչկենտրոն | Կարկասոն | ||||
Ամենաբարձր կետ | Մադրեսի նկար | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2009) | 353 980 | ||||
Խտություն | 58 | ||||
Տարածք | 6 139 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Արյեժ, Արևելյան Պիրենեյներ, Վերին Գարոն, Թարն և Էրո | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-11 | ||||
Անվանված է | Aude? | ||||
cg11.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Գավառի տարածքում հայտնաբերվել են նախամարդու հետքեր՝ կացնի և գործիքների նմանվող իրերի տեսքով։ Ամենահետաքրքիր հայտնաբերությունը, սակայն, եղել է Տոտավելի մոտ Անրի դը Լյումլեի գտած գանգը[1] Սա ևրոպայում հայտնի ամենահին գանգն է և թվագրվում է մեզնից 450 000 տարի առաջվա թվականով։ Հավանական է, որ տոտավելցի մարդն ապրել է այս ամբողջ տարածաշրջանում։
Հռոմեացիները Դոմիցիոս Ահենոբարբոսի գլխավորությամբ մ.թ. 118 թվականին հիմնավորվեցին այստեղ։ Տեղանքն ուներ կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ գտնվում էր Հին Հռովմի երկու՝ աքվիտանական և դոմիցիանական ճանապարհների հատման տեղում, ինչպես նաև, կարևոր էր ծովին մոտ և Օդ գետի ակունքում գտնվելը։
Համարյա երկու հարյուրամյակների ընթացքում այստեղ տիրում էր խաղաղությունը և տնտեսական վերելքը։
435 թ. երկիր ներխուժեցին վեստգոթերը, այն ժամանակ, երբ Փլավիոս Էցիոսն զբաղված էր Գալիայից ներս թափանցած ավազակ բագաուդներին ճնշելով։ 507 թ. Քլոդվիգ I-ի հաղթանակը թույլ տվեց, որ նվաճի Թուլուզը և Աքվիտանիան։ Սակայն նա չկարողացավ վերանվաճել Օդի տարածքը, որը մնացել էր վեստգոթերի ձեռքերին, շնորհիվ օստգոթերի թագավորի օգնության, ում զորքերը 508 թ. ջախջախեցին Քլոդվիգի որդուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.