Օգտագործելիություն
From Wikipedia, the free encyclopedia
Օգտագործելիություն (անգլ.՝ usability՝ «հարմարավետություն և օգտագործման դյուրինություն, օգտագործման դյուրինության աստիճան»[1]), նաև օգտագործման հարմարավետություն, օգտագործման պիտանիություն, Էրգոնոմիկա՝ տվյալ պայմաններում օգտագործողի համար հասկանալի, ուսումնասիրվող, օգտագործվող և գրավիչ լինելու հնարավորություն (ISO/IEC 25010)[2], համակարգի, ապրանքի կամ ծառայության հատկություն, որի առկայության դեպքում կոնկրետ օգտատերը կարող է համակարգը շահագործել որոշակի պայմաններում՝ անհրաժեշտ արդյունավետությամբ և բավարարվածությամբ սահմանված նպատակներին հասնելու համար (ISO 9241-210)[3]։
Համակարգի օգտագործման հարմարավետությունը (պիտանիությունը) չի սահմանափակվում միայն նրանով, թե որքան հեշտ է այն շահագործել։ «ISO 9241» սերիայի ստանդարտներին համապատասխան՝ այս բնութագիրը պետք է ավելի լայնորեն հասկանալ՝ հաշվի առնելով օգտատիրոջ անձնական նպատակները, համակարգի ընկալման հետ կապված նրա հույզերն ու զգացողությունները, ինչպես նաև աշխատանքից բավարարվածությունը։ Օգտագործման պիտանիությունը ապահովելու համար անհրաժեշտ հատկությունները կախված են նաև առաջադրանքից և շրջակա միջավայրից։ Օգտագործման պիտանիությունը բացարձակ հասկացություն չէ, այն կարող է տարբեր կերպ դրսևորվել շահագործման որոշակի պայմաններում[4]։