Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում
From Wikipedia, the free encyclopedia
Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում (ՕԿԾ) (անգլ.՝ Object-oriented programming (OOP)), ծրագրավորման մոտեցում, որի գաղափարական հիմք են հանդիսանում Օբյեկտ և Դաս (class) հասկացությունները։
Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում | |
---|---|
Տեսակ | ծրագրավորման պարադիգմ և computer science term? |
Դաս | կառուցվածքային ծրագրավորում |
Օբյեկտի հատկանիշներից մեկն այն է, որ իր սեփական ընթացակարգերը հասանելիություն ունեն և հաճախ կարող են փոփոխել իր իսկ տվյալների դաշտերը (օբյեկտները ունեն
կամ this
հասկացությունները)։ ՕԿԾ֊ում համակարգչային ծրագրերը կազմված են օբյեկտներից, որոնք գտնվում են իրար հետ փոխազդեցության մեջ։self
Առավել լայնորեն օգագործվող ծրագրավորման լեզուներից շատերը (օր․՝ C++, Java, Python) բազմապարադիգմ են և այս կամ այն չափով ապահովում են օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման հնարավորություն, սովորաբար իմպերատիվ և պրոցեդուրային ծրագրավորման համադրությամբ։ Կարևոր օբյեկտ-կողմնորոշված լեզուներից են Ջավա, C++, C#, Python, R, PHP, Visual Basic .NET, ՋավաՍկրիպտ, Ruby, Perl, Object Pascal, Objective-C, Dart, Swift, Scala, Kotlin, Common Lisp, MATLAB, և Smalltalk։