Dart
From Wikipedia, the free encyclopedia
Dart, Գուգլ ընկերության ստեղծած ծրագրավորման լեզու։ Dart-ը ստեղծվել է որպես JavaScript լեզվին փոխարինող/այլընտրանք։ Լեզվի ստեղծողներից Մարկ Միլերը գրել է, որ JavaScript լեզուն ունի «հիմնարար թերություններ»[3] («Javascript has fundamental flaws…»), որոնք հնարավոր չէ շտկել։ Դրա համար էլ ստեղծվեց Dart-ը։
![]() | |
---|---|
Տեսակ | օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու, վեբ ծրագրի հենք, scripting language?, իմպերատիվ ծրագրավորման լեզու, պծրագրավորման ռեֆլեքսիվ լեզու, ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու և բազմահարացուցային ծրագրավորման լեզու |
Առաջացել է | հոկտեմբերի 10, 2011 |
Ստեղծող | Գուգլ |
Նախագծող | Lars Bak? և Kasper Lund? |
Ընդլայնումներ | .dart |
ՕՀ | բազմապլատֆորմ |
Համացանցի տվյալների տեսակ | application/dart[1] և application/vnd-dart[2] |
Ներշնչվել է | Strongtalk?, Ջավա, ՋավաՍկրիպտ, Smalltalk, Erlang և C Sharp |
Արտոնագիր | BSD արտոնագիր |
Հմայագիր | Dash? |
Կայք | dart.dev(անգլ.) |
Ելակոդ | github.com/dart-lang/sdk |
![]() |
Լեզվի մասին առաջին հրապարակային մատչելի տեղեկատվությունը հայտնվեց 2011 թվականի սեպտեմբերի 12-ին Goto ծրագրավորողների կոնֆերանսի ժամանակ[4]։ 2011 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Google Dart լեզվի պաշտոնական ներկայացումը։
Լեզվի ստեղծողների առաջ դրված խնդիրները․[5]
- Ստեղծել վեբ ծրագրավորման համար կառուցվածքային և միաժամանակ ճկուն լեզու
- Ուսումը պարզեցնելու համար լեզուն դարձնել գոյություն ունեցողներին նման
- Ստեղծված ծրագրերի բարձր արագագործություն ինչպես դիտարկիչում, այնպես էլ այլ միջավայրներում, սկսած սմարթֆոններից մինչև սերվերներ։
Նախապես առաջարկվել է Dart ծրագրի օգտագործման երկու տարբերակ․ վիրտուալ մեքենայի օգտագործմամբ կամ միջանկյալ թարգմանություն JavaScript-ում[5][6]։
2013 թվականի նոյեմբերի 15-ին Գուգլ ընկերությունը թողարկեց իր Dart լեզվի առաջին կայուն SDK 1.0 տարբերակը։ 2014 թվականի հուլիսի 4-ին ECMA-ն հաստատեց լեզվի առաջին չափորոշիչները, որը տացավ ECMA-408 անվանումը[7]։