From Wikipedia, the free encyclopedia
Քևին Ֆայգի (անգլ.՝ Kevin Feige, հունիսի 2, 1973[1][2], Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ հունիսի 2, 1973, Բոսթոն, Մասսաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր, Marvel Studios-ի ղեկավարը։ Հատկապես հայտնի է Marvel Entertainment-ի կոմիքսների բազմաբյուջետային էկրանավորման պրոդյուսերության շնորհիվ։ The New York Times-ը 2011 թվականին վերջինիս բնորոշել է հետևյալ կերպ՝ Ամենակարող մարդկանցից մեկը կինոյում։ Ամուսնացած է, կինը մասնագիտությամբ սրտաբան-բժիշկ է։ Ունի մեկ աղջնակ։ Ապրում է Վեստֆիլդում, սիրում է հանգստանալ Walt Disney World-ում և հետաքրքրվում է կոմիքսներով։
Քևին Ֆայգի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 2, 1973[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0270559 |
Դեռ մանկուց Ֆայգին երազել է բացառապես աշխատել կինոբիզնեսի ոլորտում։ Այս հանգամանքի վրա հատկապես մեծ ազդեցություն է գործել Նրա պապը՝ Ռոբերտ Շորտը, ով ժամանակին զբաղվում էր օպերաների պրոդյուսերությամբ։ 90-ականներին ապագա պրոդյուսեր Ֆայգին սովորում է Հարավային Կալիֆորնիայի Համալսարանում, փորձաշրջան է անցել Լոռեն Շուպեր Դոնների միջամտությամբ։ Ուսումն ավարտելուց հետո նույն Դոնների մոտ աշխատել է որպես օգնական։ Այս աշխատանքում մասնակցել է «Ձեզ նամակ» ֆիլմի ստեղծման նկարահանումներին։ Մասնավորապես այստեղ նրա աշխատանքը եղել է գլխավոր դերակատար Մեգ Ռայանին սովորեցնել էլեկտրոնային փոստի հետ աշխատելու կանոնները։ 2000 թվականին երբ Դոնները հանդիսանում էր հայտնի «Իքս մարդիկ« ֆիլմի պրոդյուսերներից մեկը, բարձրացնում է Ֆայգիի կոչումը, դարձնելով վերջինիս ևս ֆիլմի պրոդյուսեր։ Այս հանգամանքը Դոնները բացատրել է այսպես. Ֆայգիի ունեցած գիտելիքները կոմիքսների առումով մեծ աջակցություն կարող է հանդիսանալ ֆիլմի էկրանավորման պրոցեսում։ Շնորհիվ այն բանի, որ ֆիլմն ունենում է մեծ հաջողություն՝ 75 միլիոն բյուջեյի դիմաց շահույթ բերելով 300 միլիոն դոլար, Ֆայգին արժանանում է այդ ժամանակում Marvel Studios-ի ղեկավար Ավա Առադայի ուշադրությանը։ Ֆայգիի հետագա ղեկավարած ֆիլմերը, որոնք հանդիսանում էին բազմաբյուջետային բլոքբաստերներ, նույնպես ունենում են հաջողություններ և այս հանգամանը Ֆայգիին 2007 թվականին բարձրացնում են մինչև Marvel Studios-ի ղեկավարի պոշտոնին։ 2006 թվականին Ավա Առադան լքել էր ղեկավարի աթոռը։
Պրոդյուսեր Քևին Ֆայգին իր աշխատաոճում կարևորում է կոնսերվատիզմի և ռիսկի միջև եղած հաշվեկշռի պահպանումը։ Իր ֆիլմերում Ֆայգին փորձում է պահպանել բնօրինակի առկայությունը։ Այսինքն փորձում է հնարավորինս ֆիլմը նմանեցնել կոմիքսին։ Չնայած ֆիլմերի հաջողություններին և ներդրված թանկ բյուջեյին, Ֆայգին ավելի շատ նախընտրում է նկարահանվելու հրավիրել քիչ հայտնի դերասանների և այնպիսի ռեժիսորների, որոնց անգործությունը երկար չի շարունակվել։ Շատ հաճախ Քևին Ֆայգիին համեմատում են Սթեն Լիի հետ, մեջբերելով այն, որ 60-ականներին Սթեն Լին կարողացավ բոլոր հետաքրքիր կոմիքսային կերպարներին միավորել մեկ ընդհանուր համաստեղությունում, իսկ 2000-ականներից սկսած Քևին Ֆայգին այդ նույնն արեց կինոէկրանավորման մեջ, կոմիքսային կերպարներին միավորելով Marvel-յան համաստեղության լավագույն ֆրանշիզներում։
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
1998 | Բլեյդ | Պրոդյուսեր |
2000 | Իքս Մարդիկ | Մասնակից պրոդյուսեր |
2002 | Սարդ Մարդը | Գործադիր պրոդյուսեր |
2003 | Խիզախորդը | Համապրոդյուսեր |
2003 | Իքս Մարդիկ 2 | Համապրոդյուսեր |
2003 | Հալկ | Գործադիր պրոդյուսեր |
2004 | Կարատել | Գործադրող պրոդյուսեր |
2004 | Սարդ Մարդը 2 | Գործադիր պրոդյուսեր |
2004 | Բլեյդ. եռյակ | Համապրոդյուսեր |
2005 | Էլեկտրա | Համապրոդյուսեր |
2005 | Ֆանտաստիկ քառյակ | Գործադիր պրոդյուսեր |
2006 | Իքս մարդիկ. վերջին մարտ | Գործադիր պրոդյուսեր |
2007 | Սարդ Մարդ 3. թշնամու արտացոլումը | Գործադիր պրոդյուսեր |
2007 | Ֆանտաստիկ քառյակ. Արծաագույն սերֆերի ներխուժումը | Գործադիր պրոդյուսեր |
2008 | Երկաթե մարդը | Պրոդյուսեր |
2008 | Անհավատալի Հալկ | Պրոդյուսեր |
2008 | Կարատել. պատերազմի տարածք | Գործադիր պրոդյուսեր |
2010 | Երկաթե մարդը 2 | Պրոդյուսեր |
2011 | Թոր | Պրոդյուսեր |
2011 | Թոր. Ասգարդի լեգենդները | Գործադիր պրոդյուսեր |
2011 | Առաջին վրիժառու | Պրոդյուսեր |
2012 | Վրիժառուներ | Պրոդյուսեր |
2012 | Նոր Սարդ Մարդը | Գործադիր պրոդյուսեր |
2013 | Երկաթե մարդը 3 | Պրոդյուսեր |
2013 | Թոր . մթության թագավորություն | Պրոդյուսեր |
2014 | Առաջին վրիժառու. Այլ պատերազմ | Պրոդյուսեր |
2014 | Գալակտիկայի պահապանները | Պրոդյուսեր |
2015 | Վրիժառու. Ալտրոնի դարաշրջան | Պրոդյուսեր |
2015 | Մրջյուն մարդը | Պրոդյուսեր |
2016 | Առաջին վրիժառու. Հակամարտություն | Պրոդյուսեր |
2016 | Դոկտոր Սթրենջ | Պրոդյուսեր |
2017 | Գալակտիկաի պահապանները. Մաս 2 | Պրոդյուսեր |
2017 | Սարդ Մարդ. Վերադարձ տուն | Պրոդյուսեր |
2017 | Թոր. Ռանգառյոկ | Պրոդյուսեր |
2018 | Սև Պանտերա | Պրոդյուսեր |
2018 | Վրիժառուներ. Անվերջության պատերազմ | Պրոդյուսեր |
2018 | Մրջյուն մարդը 2 | Պրոդյուսեր |
2019 | Կապիտան Մառվել | Պրոդյուսեր |
2019 | Անանուն ֆիլմ | Պրոդյուսեր |
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2008–2012 | Երկաթե մարդ. Արկածներ | Գործադիր պրոդյուսեր |
2009 | Վոլվառեյն և Իքս մարդիկ | Գործադիր պրոդյուսեր |
2015–2016 | Գործակալ Կարտեր | Գործադիր պրոդյուսեր |
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2011 | Կոնսուլտանտ | Պրոդյուսեր |
2011 | Հետաքրքիր պատմություն Թորի մուրճի հետ | Պրոդյուսեր |
2012 | Օբյեկտ 47 | Պրոդյուսեր |
2013 | Գործակալ Կարտեր | Պրոդյուսեր |
2014 | Ողջույն արքային | Պրոդյուսեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.