ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆ Դյուգարի (ֆր.՝ Christophe Dugarry մարտի 24, 1972[1][2][3][…], Լորմոն), ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան[4], հարձակվող, 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի եվրոպայի չեմպիոն։ Կարիերայի ավարտից հետո ֆրանսիական հեռուստատեսությունում աշխատել է հեռուստամեկնաբան։
Ֆուտբոլ խաղացել է երեխա տարիքից՝ իր հայրենի Լորմոն քաղաքում, որի ակումբի ստադիոնը կրում է իր անունը[5]։ 1985 թվականին «Լերմոնայի» կազմում Դյուգարին դարձել է Աքվիտանիայի գավաթակիր։ 17 տարեկանում Քրիստոֆն ընդգրկվում է «Բորդոյի» կազմում, որտեղ նա հանդես է գալիս երիտասարդական և հիմնական կազմում՝ Ֆրանսիայի հավաքականի իր ապագա ընկերներ՝ Զինեդին Զիդանի և Բիքսեն Լիզարազյուի հետ։ Նա «Բորդոյում» մնացել է 8 տարի, անց է կացրել 187 խաղ և խփել 34 գոլ։ ՈՒԵՖԱ-ի գավաթի ժամանակ «Միլանի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ, ինչից հետո «Միլանը» ցանկացել է ձեռք բերել Քրիստոֆին։ 1996/1997 թվականների մրցաշարը նա անց է կացրել «Միլանում»։
Բարսելոնա
Բորդո
Ֆրանսիայի ազգային հավաքականում
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.