![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Swedish_queen_Drottning_Kristina_portrait_by_S%25C3%25A9bastien_Bourdon_stor.jpg/640px-Swedish_queen_Drottning_Kristina_portrait_by_S%25C3%25A9bastien_Bourdon_stor.jpg&w=640&q=50)
Քրիստինա (Շվեդիայի թագուհի)
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստինա (շվեդ.՝ Kristina, դեկտեմբերի 7, 1626(1626-12-07)[1], Ստոկհոլմ[2] - ապրիլի 9 (19), 1689[1], Հռոմ, Պապական մարզ[2]), Շվեդիայի թագավոր Գուստավ II-ի ու թագուհի Մարիա Էլեոնորա Բրանդենբուրգցու օրինական միակ զավակ, որն իշխել է Շվեդիայում որպես թագուհի [note 1] 1632 թվականից մինչ 1654 թվականին գահից իր հրաժարվելը[8]։ Վեց տարեկանում[9] Քրիստինան հաջորդել է իր հորը, երբ վերջինս զոհվել է Լյութզենի ճակատամարտում, բայց Շվեդական կայսրությունը կառավարել սկսել է 1644 թվականին՝ 18 տարեկանը լրանալուց հետո։
Քրիստինա | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | դեկտեմբերի 7, 1626(1626-12-07)[1] |
Ծննդավայր | Ստոկհոլմ[2] |
Մահացել է՝ | ապրիլի 9 (19), 1689[1] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Պապական մարզ[2] |
Vatican Grotto և Հռոմի Սուրբ Պետրոս տաճար | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Վազա |
արվեստի կոլեկցիոներ, միապետ, նկարչուհի, գրող և փիլիսոփա | |
Հայր | Գուստավ II |
Մայր | Maria Eleonora of Brandenburg? |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի, լյութերականություն և կաթոլիկություն |
Ստորագրություն | ![]() |
Քրիստինային հիշում են որպես 17-րդ դարի ամենագրագետ կանանցից մեկի[10]։ Նա սիրում էր գրքեր, ձեռագրեր, նկարներ ու քանդակներ։ Կրոնով, փիլիսոփայությամբ, մաթեմատիկայով ու ալքիմիայով իր հետաքրքրվածությամբ նա դեպի Ստոկհոլմ էր գրավում շատ գիտնականների՝ ձգտելով քաղաքը դարձնել «հյուսիսի Աթենքը»։ Չամուսնանալու նրա մտադրությունը[11], 1654 թվականին գահից հրաժարումն ու կաթոլիկության ընդունումը սկանդալ է առաջացրել, երբ մկրտված լինելով որպես Քրիստինա Ավգուստա, նա ընդունել է Քրիստինա Ալեքսանդրա անունը[note 2]։
Քրիստինայի ֆինանսական շռայլությունը պետությանը սնանկության է հասցրել և այդ դժվարությունները տաս տարվա կառավարումից հետո հանգեցրել են հասարակական դժգոհությունների։ 28 տարեկանում «հյուսիսի Միներվան» գահը զիջել է իր զարմիկին ու տեղափոխվել Հռոմ[13]։ Պապը Քրիստինային նկարագրել է որպես «թագուհի առանց թագավորության, քրիստոնյա առանց հավատի ու կին առանց ամոթի»[11]։ Այդուհանդերձ, նա կարևոր դեր է խաղացել թատերական ու երաժշտական բնագավառներում ու հովանավորել բարոկկո ոճի բազմաթիվ նկարիչների, կոմպոզիտորների ու երաժիշտների։
Լինելով իրար հաջորդած հինգ պապերի հյուրն[14] ու հակառեֆորմացիայի խորհրդանիշը՝ Քրիստինան մեկն էր այն փոքրաթիվ կանանցից, որոնք հուղարկավորվել են Վատիկանի պապական դամբարանում։ Նրա արտասովոր կենսակերպն ու տղամարդկային հագուկապը նկարագրվել են անհամար վեպերում, պիեսներում, օպերաներում ու ֆիլմերում։ Քրիստինայի բոլոր կենսագրականներում նրա սեռն ու մշակութային ինքնությունը կարևոր դեր են խաղում[15]։