From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիան Լյուդվիգ Բրեմ (գերմ.՝ Christian Ludwig Brehm, հունվարի 24, 1787[1][2], Schönau vor dem Walde, Georgenthal, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունիսի 23, 1864[1][2], Renthendorf, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Գերմանիա[3]), 19-րդ դարի գերմանացի պաստոր և թռչնաբան (օռնիտոլոգ)։ Անվանի կենսաբան Ալֆրեդ Բրեմի հայրն է[6]։
Քրիստիան Բրեմ գերմ.՝ Christian Ludwig Brehm | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1787[1][2] Schönau vor dem Walde, Georgenthal, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | հունիսի 23, 1864[1][2] (77 տարեկան) Renthendorf, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Գերմանիա[3] |
Քաղաքացիություն | Duchy of Saxe-Coburg and Gotha և Saxe-Gotha-Altenburg |
Մասնագիտություն | թռչնաբան, պաստոր և zoological collector |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Ալմա մատեր | Ենայի համալսարան և Ernestinum Gotha? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4][5] |
Երեխա(ներ) | Ալֆրեդ Բրեմ |
Christian Ludwig Brehm Վիքիպահեստում |
Ծնվել է 1787 թվականի հունվարի 24-ին Գոթայի մերձակա Շյոնաու բնակավայրում; Ուսանել է Ենայի համալսարանում։ 1813 թվականին որպես քահանա ծառայության է անցել Ռենթենդորֆում, որտեղ մնացել է մինչև իր կյանքի ավարտը[7]։ Պաստորի իր պարտքը կատարելու հետ մեկտեղ զբաղվել է գիտական աշխատանքով։ Գրել է Beiträge zur Vogelkunde աշխատությունը (1820–22), որտեղ գիտականորեն և մանրակրկիտ կերպով նկարագրել է Գերմանիայում տարածված 104 թռչնատեսակ[8]։ 1831 թվականին լույս է ընծայել Handbuch der Naturgeschichte aller Vögel Deutschlands ձեռնարկը՝ արդեն ավելի քան 900 թռչնատեսակների նկարագրությամբ[7]։
Բրեմն իր ողջ կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 15.000 թռչնանմուշներից բաղկացած մի հավաքածու (դրանց մի մասը տրամադրել էր իր տղան՝ Ալֆրեդ Բրեմը, ով թռչնանմուշներ էր բերել Սուդանից, Եգիպտոսից, եվրոպական տարբեր երկրներից)[8]։ 1835 թվականի մարտ ամսին Քրիստիան Բրեմը Բեռլինի կենդանաբանական թանգարանին առաջարկել է ձեռք բերել իր հարուստ հավաքածուն, քանզի վախենում էր, որ իր տունը փոթորկի պատճառով կքանդվի, բայց թանգարանը չափազանց ցածր գին է առաջարկել, և գործարքը չի կայացել[9]։ Բրեմի մահից տարիներ անց Օտտո Քլայնշմիդը նրա տան ձեղնահարկում հայտնաբերել է հավաքածուն և համոզել լորդ Ռոտշիլդին, որ գնի այն։ 9000 խրտվիլակից բաղկացած հավաքածուն 1932 թվականին հասցվել է Թրինգ քաղաքի բնության պատմության թանգարան, հետագայում տեղափոխվել է Գերմանիա և տեղավորվել Բոննի Koenig թանգարանում[10]։
Քրիստիան Բրեմը «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.