From Wikipedia, the free encyclopedia
Քրիսթին Դայան «Քրիսի» Թեյգեն (անգլ.՝ Christine Diane «Chrissy» Teigen, նոյեմբերի 30, 1985, Delta, Միլարդ շրջան, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, հեռուստահաղորդավար, գրող։ Առաջին անգամ հանդես է եկել «Sports Illustrated Swimsuit Issue» ամենամյա հրատարակությունում 2010 թվականին։ Թեյգենը նաև ԷլԷլ Քուլ Ջեյի հետ միասին վարում է «Ֆոնոգրամաների մարտ» շոուն։
Քրիսի Թեյգեն անգլ.՝ Christine Diane Teigen | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Delta, Միլարդ շրջան, Յուտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Snohomish High School? |
Մասնագիտություն | մոդել, հեռուստատեսային դեմք և դերասանուհի |
Աշխատավայր | IMG Models |
Ամուսին | Ջոն Լեջենդ |
Երեխաներ | Luna Stephens? և Miles Stephens? |
Chrissy Teigen Վիքիպահեստում |
Թեյգենը ծնվել է ԱՄՆ-ի Յուտա նահանգի Դելտա քաղաքում[1]։ Հայրը ծագումով նորվեգացի է, իսկ մայրը՝ թաիլանդացի[2]։ Քրիսթինի հայրը աշխատում էր որպես էլեկտրիկ, և ընտանիքը հաճախ էր փոխում բնակության վայրը։ Հավայիում, Այդահոյում և Սնոհոմիշում (Վաշինգտոն) ապրելուց հետո ընտանիքը տեղափոխվեց Հանթինգթոն Բիչ (Կալիֆորնիա)[3][4]։ Թեյգենին հայտնաբերեց մի լուսանկարիչ, երբ նա աշխատում էր սերֆինգի խանութում[3][5]։
Թեյգենը Նյու Յորքում ներկայացել է «IMG Models» գործակալության միջոցով[6]։ 2004 թվականին նա դարձել է IGN Babe և 2006-2007 թվականներին փոխարինել «Deal or No Deal»-ի մոդելին։ 2007 թվականի հուլիսին նրա նկարը հայտնվել է «Maxim» օրացույցի շապիկին։ Նա համագործակցել է գովազդային մի շարք կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ «Gillette Venus», «Olay», «Նայք», «Skullcandy», «Gap Factory», «XOXO», «UGG Australia», «Rock and Republic», «Billabong», «Beach Bunny Swimwear» և «Nine West Fashion Targets Breast Cancer»։ Որպես հյուր, հաղորդավար և մասնակից՝ հանդես է եկել նաև «E!», «TMZ», «MTV», «FUSE/MSG» և «Extra» հեռուստաալիքներում, ինչպես նաև «Թոփ մոդել ամերիկյան ձևով», «Watch What Happens Live» հեռուստաշոուներում։ 2013 թվականի գարնանը եղել է VH1 հեռուստաալիքի «Model Employee» մրցույթի ռեալիթի շոուի հաղորդավարը[7]։
2010 թվականին Թեյգենը հանդես է եկել «Sports Illustrated Swimsuit Issue» հրատարակությունում և ճանաչվել «Rookie of the Year»[8]։ Նրա ընկերուհի և գործընկեր մոդել Բրուքլին Դեքերը ներկայացրել է նրան «Sports Illustrated»-ում, որպեսզի նա նույնպես մասնակցի ամսագրի նկարահանումների համար անցկացվող քասթինգին[9]։ Թեյգենը հայտնվել է «Sports Illustrated Swimsuit Issues»-ում նաև 2011, 2012, 2013 և 2014 թվականներին։ 2014 թվականին Թեյնգենը հայտնվել է «Sports Illustrated Swimsuit Issues»-ի 50-րդ հոբելյանական համարի շապիկին Լիլի Օլդրիջի և Նինա Ագդալի հետ[10][11]։
Բացի «Sports Illustrated»-ից, Թեյգենի նկարը հայտնվել է նաև «Ocean Drive», «Cosmopolitan» ամսագրերի շապիկներին, ինչպես նաև իտալական «Vogue», «Esquire», «Glamour» և «Galore» ամսագրերի էջերում[12]։
Թեյգենը զբաղվել է նաև այլ նախագծերով․ ստեղծել է «DiNeila Brazil» լողազգեստների առանձին ճյուղ (որի հետ առաջին անգամ հանդես է եկել 2011 թվականի ամռանը Մայամիում՝ «Mercedes-Benz Fashion Week Swim»-ի ժամանակ, որպես կերպար հայտնվել է «Need For Speed: The Run» վիդեոխաղում[13]։
Ազատ ժամանակ Թեյգենը սիրում է պատրաստել և գրել։ Նա sodelushious.com բլոգի հեղինակն է, որտեղ ներկայացնում է այնպիսի կերակրատեսակների բաղադրատոմսեր, որոնց մասին իմացել է ճամփորդությունների ժամանակ։ 2013 թվականի փետրվարին նա մասնակցել է «Cooking Channel» հեռուստաալիքի «Chrissy Teigen’s Hungry» հատուկ թողարկմանը, որտեղ իր փեսացուի՝ Ջոն Լեջենդի հետ քննարկել է իր հարսանյաց մենյուն[14]։ Թեյգենը հայտնվել է նաև նույն ալիքի «Cookies and Cocktails» հատուկ թողարկմանը[15]։
2012 թվականին Թեյգենը Spike TV հեռուստաալիքի կողմից ճանաչվել է «Մեր նոր աղջիկ» (անգլ.՝ Our New Girlfriend)։ 2013 թվականին հայտնվել է իր ամուսնու՝ Ջոն Լեջենդի «All Of Me» երգի տեսահոլովակում[16]։
2014 թվականի ապրիլին հայտնվել է «Внутри Эми Шумер» սքեչ-կատակերգությունում, որտեղ հանդես է գալիս որպես հարաբերությունների գծով խորհրդատու[17]։
2015 թվականի հունվարին Թեյգենը որպես հրավիրված աստղ խաղացել է «The Mindy Project» սերիալում՝ որպես մի մարդու ընկերուհի, ում հետ Մինդին կորցրել է իր կուսությունը։ Ապրիլինի Ջեյմս Թոդ Սմիթի հետ վարել է «Lip Sync Battle» հաղորդումը[18]։
Թեյգենը «Billboard Music Awards» մրցանակաբաշխության հաղորդավարն է Քրիս Բրիդջեսի հետ[19]։ Նա նաև Թայրա Բենքսի սննդային ոճաբանն է «FABLife» թոք շոուում[20]։
2016 թվականի փետրվարի 23-ին Թեյգենի «Cravings» խոհանոցային գիրքը դարձել է բեսթսելլեր[21]։ Նույն տարում իր նորածին դստեր՝ Լունայի հետ մասնակցել է Ֆերգիի «M.I.L.F. $» տեսահոլովակի նկարահանումներին[22]։
2013 թվականի սեպտեմբերի 14-ին Թեյգենը ամուսնացել է երաժիշտ Ջոն Լեջենդի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայի Կոմո քաղաքում[23]։ Թեյգենը և Լեջենդը ծանոթացել են 2007 թվականին Լեջենդի «Stereo» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Նրանց նշանադրությունը տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերին չորս տարի ընկերություն անելուց հետո[24][25]։ Լեջենդի «All of Me» երգը նվիրված է Թեյգենին[23][26][27]։ Ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Լունա Սիմոնա Սթիվենսը (ծնված՝ 2016 թվականի ապրիլի 16-ին)[28][29], և որդին՝ Մայլզ Թեոդոր Սթիվենսը (ծնված՝ 2018 թվականի մայիսի 17-ին)[30]։ Երկու երեխաներն էլ ծնվել է արտամարմնային բեղմնավորման արդյունքում[31]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.