Քվանտ
From Wikipedia, the free encyclopedia
Քվանտ ( լատին․՝ quantum «որքան») բառով ֆիզիկայում նշվում է որևէ մեծության անբաժանելի մասը։ Քվանտ հասկացության հիմքում ընկած է քվանտային մեխանիկայի պատկերացումը, որի համաձայն՝ որոշ ֆիզիկական մեծություններ կարող են ընդունել միայն որոշակի արժեքներ, այլ կերպ ասած՝ դիսկրետ են (ընդհատ)։ Այս դեպքում ասում են, որ ֆիզիկական մեծությունը քվանտացվում է։ Որոշ՝ խիստ կարևոր, մասնավոր դեպքերում այդ մեծությունը կամ նրա չափման քայլը կարող է բազմապատիկ լինել որոշակի հիմնարար արժեքի, որն էլ հենց կոչվում է «քվանտ»։ Օրինակ, անկյունային հաճախությամբ մոնոքրամատիկ էլեկտրամագնիսական ճառագայթման էներգիան կարող է ընդունել միայն արժեքները, որտեղ -ը Պլանկի բերված հաստատունն է, իսկ -ը՝ ամբողջ թիվ։ Այս դեպքում -ն ունի ճառագայթման էներգիայի քվանտի (այլ խոսքերով՝ ֆոտոն) իմաստ, իսկ -ը՝ այդ քվանտների (ֆոտոնների) քանակի իմաստը։