From Wikipedia, the free encyclopedia
Քսենյա Սիտնիկ (մայիսի 15, 1995[1], Մոզր, Գոմելի մարզ, Բելառուս), բելառուս երգչուհի, հեռուստահաղորդավար և լրագրող։ «Մանկական Եվրատեսիլ-2005»-ի հաղթող։
Քսենյա Սիտնիկ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Մոզր, Գոմելի մարզ, Բելառուս |
Քաղաքացիություն | Բելառուս |
Մասնագիտություն | երգչուհի, լրագրող և հեռուստահաղորդավարուհի |
Ծնողներ | մայր՝ Q3919558? |
Ksenia Sitnik Վիքիպահեստում |
Քսենյա Միխայլովնա Սիտնիկը ծնվել է 1995 թվականի մայիսի 15-ին Մոզիրում։ Քսենյա Սիտնիկի մայրը՝ Սվետլանա Ստացենկոն, աշխատել է «ՅՈՒՄԷՍ» էստրադային երգեցողության ստուդիայում որպես գեղարվեստական ղեկավար։ Քսենյայի հայրը՝ Միխայիլ Սիտնիկը, գործարար է[2]։
1998 թվականի Քսենյան դարձել է Մոզիր քաղաքի թիվ 34 դպրոցի աշակերտ։ 2000 թվականին հաղթել է «Միսս Վերասոկ» գեղեցկության մրցույթում[3]։ 2001 թվականին սկսել է սովորել էստրադային վոկալի «ՅՈՒՄԷՍ» ստուդիայում, որի գեղարվեստական ղեկավարը մայրն էր։
Քսենյա Սիտնիկը մասնակցել է բազմաթիվ մրցույթների[4]։ 2004 թվականին «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության միջազգային փառատոնում (Բելառուսի Կլիմովիչի քաղաք) Քսենյան ստացել է առաջին աստիճանի դիպլոմ[5]։ 2005 թվականին դարձել է ռուսաց լեզվի քաղաքային օլիմպիադայի հաղթող։ 2005 թվականի հուլիսին Քսենյան Վիտեբսկում մասնակցել է «Սլավյանսկի բազար» փառատոնի շրջանակներում անցկացվող մանկական մրցույթին և հաղթել[6]։ Այս հաջողությունը նրան համբավ է բերել։ Հետագայում, բազմաթիվ մրցույթների և փառատոների մասնակցության շնորհիվ Քսենյան հայտնի է դարձել Ռուսաստանում, Լեհաստանում և Գերմանիայում[5]։
Նոյեմբերի 26-ին «Մենք միասին ենք» երգով դարձել է Մանկական Եվրատեսիլ-2005 մրցույթի հաղթող՝ հավաքելով 149 միավոր։ Մեկ տարի անց՝ 2006 թվականի նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել նրա առաջնաելութային ալբոմի շնորհանդեսը, որը նույնպես կոչվում էր «Մենք միասին ենք»[7]։
2005 թվականի դեկտեմբերին Քսենյա Սիտնիկը գլխավոր դեր է խաղացել «Աստղային գիշեր-2006» ամանորյա մյուզիքլում։ 2006 թվականի մայիսին թողարկվել է երգչուհու առաջին տեսահոլովակը «Փոքրիկ նավակ» երգի համար։ Ավելի ուշ թողարկվել են «Հասարակ երգ» և «Նոն-ստոպ» երգերի տեսահոլովակները։
Քսենյա Սիտնիկը սովորել է Մինսկի թիվ 8 գիմնազիայում (գերազանցությամբ ավարտել է 2013 թվականին)[3] և Մինսկի թիվ 10 երաժշտական դպրոցում (ավարտել է 2010 թվականին)։ Մինչև 2009 թվականի մայիսը՝ ծրագրի փակվելը, եղել է Բելառուսի «Բելառուս-2» հեռուստաալիքի «Մեր հնգյակը» ծրագրի հաղորդավարը[8]։
2010 թվականի մայիսի 15-ին՝ Քսենյայի ծննդյան տասնհինգամյակին, Մինսկում ներկայացվել է նրա երկրորդ սոլո ալբոմը՝ «Քսենյայի Հանրապետություն» վերնագրով[9]։
2017 թվականին Քսենյա Սիտնիկն ավարտել է Պրահայի Անգլո-ամերիկյան համալսարանը, որտեղ սովորել է որպես լրագրող և ստացել բակալավրի աստիճան[10]։
2021 թվականի դրությամբ Քսենյա Սիտնիկն աշխատում է նորաձևության ոլորտում՝ որպես լրագրող և մոդել[11][12][13]։ 2022 թվականի ամռանը Քսենյան ձայնագրել է ուկրաինական BoomBox խմբի «Happy End» երգի քավեր տարբերակը[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.