բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Քունջութ (Sesame), սեզամ, քունջութազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Քունջութ | |
Քունջութ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ջութազգիներ (Pedaliaceae) |
Ցեղ | Քնջութ (Sesamum) |
Տեսակ | Քունջութ (S. indicum) |
Միջազգային անվանում | |
Sesamum indicum |
Հայտնի է 35 տեսակ։ Մշակվել է հիմնականում հնդկական Քունջութ՝ սուսամը (s․ indicum), որն ունի 2 ենթատեսակ։
Միամյա բույս է, 1-2 մ բարձրությամբ, ճյուղավոր, կանգուն ցողունով, թավոտ, տերևները կոթունավոր են, մեկ բույսի սահմանում ըստ ձևի խիստ տարբեր՝ նշտարաձև կամ կտրտված, ծաղիկները՝ խոշոր (4 սմ), վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։ Պտուղը տուփիկ է, 3-5 սմ երկարությամբ, հիմնականում 4 բնանի։
Սերմերը տափակ են, ձվաձև։ Քունջութը լուսասեր, ջերմասեր, խոնավասեր բույս է։ Քունջութի սերմերը պարունակում են 50–65% յուղ, մինչև 24% սպիտակուցներ, քուսպը՝ համապատասխանաբար՝ 10% և 40%։ Քուսպն արժեքավոր կեր է։
Քունջութի հայրենիքը Աֆրիկան է։ Հայաստանում հայտնի է եղել «կնճութ», «կնջիթ» և «կանճութ» անուններով։ ԽՍՀՄ–ում քունջութ մշակվում է փոքր տարածություններով Թուրքմենիայում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Կրասնոդարի երկրամասում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 501)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.