Քույր
From Wikipedia, the free encyclopedia
Քույր (նաև հարազատ քույր), աղջիկ կամ կին՝ նույն ծնողներից ծնված մյուս երեխայի (երեխաների) նկատմամբ։
- Ավագ քույր՝ աղջիկ կամ կին՝ նույն ծնողներից ծնված ավելի փոքր երեխայի (երեխաների) նկատմամբ։
- Կրտսեր քույր՝ աղջիկ կամ կին՝ նույն ծնողներից ծնված ավելի մեծ երեխայի (երեխաների) նկատմամբ։
- Մինչ ամուսնությունը ծնված քույր՝ քույր, որ ծնվել է ծնողների ամուսնությունից առաջ և ընդունվել նրանց կողմից։
Նույն արգանդից ծնված քույր՝ աղջիկ կամ կին՝ նույն մոր մեկ այլ երեխայի նկատմամբ, որ ծնվել է այլ հորից[1]։
Արյունակից քույր (ազգակից)՝ աղջիկ կամ կին՝ ծնված նույն հորից, բայց տարբեր մայրերից։
Խորթ քույր՝ նախորդ ամուսնություններից ստեղծված ազգակցական կապից ծնված աղջիկ կամ կին, երբ երկու ծնողն էլ իր հերթին ամուսնական կապի մեջ է մտնում կրկին անգամ։ Այլ խոսքով, խորթ քույրերը կամ եղբայրները չունեն ընդհանուր ծնողներ, և նրանց կապում են ոչ թե կենսաբանական, այլ ընտանեկան կապերը։
Ազգական քույր (կամ զարմուհի, ֆրանսերեն cousine բառից)՝ աղջիկ կամ կին՝ հորեղբոր կամ մորաքրոջ երեխայի նկատմամբ, նույնն է թե՝ հորեղբոր կամ մորաքրոջ աղջիկ։