From Wikipedia, the free encyclopedia
Քոդի Ֆերն (հուլիսի 6, 1988, Southern Cross), ավստրալիացի դերասան և ռեժիսոր։ «The Tribes of Palos Verdes» ֆիլմում իր դեբյուտից հետո նա մարմնավորել է սպանված Դեյվիդ Մեդսոնին «Ամերիկյան կրիմինալ պատմություն» հեռուսասերիալի երկրոդ եթերաշրջանում՝ «Ջաննի Վերսաչեի սպանություն» անվամբ։ Ավելի այդ տարի ավելի ուշ Ֆերնը խաղաց Մայքլ Լենգդոնի դերը «Ամերիկյան սարսափ պատմություն. ապոկալիպսիս» հեռուստասերիալում։ Նա հայտնվեց Netflix-ի Խաղաթղթե Տնակ դրամայի վերջին եթերաշրջանում Դունկան Շեփերդի դերում։ 2019 թվականին նա վերադարձավ Ամերիկյան սարսափ պատմության իններորդ եթերաշրջան՝ 1984 ՝ խաղալով Քսավյեր Փլեյմթոնի դերը։ 2021 թվականին նա նկարահանվեց տասներորդ եթերաշրջանում՝ Երկակի տեսակում, և նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություններ» սերիալի երկու դրվագներում։
Քոդի Ֆերն անգլ.՝ Cody Fern | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Southern Cross |
Կրթություն | Քերթինի համալսարան և գիշերօթիկ դպրոց |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ֆերնը ծնվել է 1988 թվականի հուլիսի 6-ին Արևմտյան Ավստրալիայի Սաութերն Քրոս գյուղում[1][2][3]։ Նա սովորել է Մերեդինի գիշերակացով դպրոցում և ավարտել է Քուրթինի տեխնոլոգիական համալսարանը[4][5]։
Ֆերնը ի սկզբանե մտածել էր կարիերան շարունակել ֆինանսների ոլորտում։ Anthem Magazine- ին տված հարցազրույցի համաձայն՝ նա խոստովանեց, որ ատում էր իր կյանքը ֆինանսների ոլորտում աշխատելու ընթացքում։ Նա ասաց. «Սա այն չէ, ինչ ես ուզում։ Բայց ես այստեղ եմ և անում եմ դա և փորձում եմ հարմարվել»։ Քեյթ Բլանշեթն էր, որի մարմնավորում էր Եղիսաբեթին՝ Եղիսաբեթ. Ոսկե դարն ֆիլմում, որը նրան ստիպեց դերասան դառնալ[6]։
Ֆերնը պարապել է դերասանական ուսուցիչների հետ՝ Էլեն Բերսթինը, Լարի Մոսը և Սյուզան Բաթսոնը։ Ֆերնը մարմնավորել է Ալբերտի կերպարը՝ Մեծ Բրիտանիայի Ազգային թատրոնի ներկայացման մեջ[7][8], որն արժանացել է քննադատների գնահատանքին[9][10]։
2011 թվականին Ֆերնը խաղացել է Ռոմեոյի դերը Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրության մեջ, Լինդսին «Black Swan Theatre Company» -ի «Jandamarra »-ում;[11] Նա նկարահանվել է մի շարք կարճամետրաժ ֆիլմերում, այդ թվում՝ Արևմտյան Ավստրալիայի Էկրանային մրցանակի դափնեկիր «Մինչ տանում ես տուն» (2010) և «Վերջին անգամ ես տեսա Ռիչարդին» (2014) ֆիլմերում։
2014 թվականին Ֆերնը ստացավ Հիթ Լեջերի ամենամյա կրթաթոշակը՝ «ավստրալացիները կինոյում», մրցանակ, որը նպատակաուղղված էր ֆինանսավորել և պրոֆեսիոնալ կերպով աջակցել ավստրալական ծագում ունեցող դերասաններին։ Սա ներառում է, դրամական ֆոնդ, և երկամյա կրթաթոշակ Լոս Անջելեսի Ստելլա Ադլերի դերասանության և թատրոնի ակադեմիայում և դերասան Հիթ Լեջերի հոր աջակցությունը[12]։
Նա հանդես եկավ որպես Ջիմ Մեյսոն «Պալոս Վերդեսի ցեղերը» ֆիլմում և գրեց, ռեժիսոր և նկարահանվեց «Ձկներ» կարճամետրաժ ֆիլմում Քիր Գիլքրիստի հետ 2017 թվականին[13][14] Los Angeles Times-ի տված հարցազրույցում Ֆերնը հայտարարել էր 18-ամսյա ընդմիջման մասին, որի ժամանակ կկենտրոնանար Ձկների վրա, երբ դուրս գար Վերսաչեն[15]։
2018 թվականին Ֆերնը կատարեց իր հեռուստատեսային դեբյուտը հանրահայտ FX-ի իրական հանցագործության անթոլոգիայի «Ջանի Վերսաչեի սպանությունը. ամերիկյան հանցագործության պատմություն»ում Դեյվիդ Մեդսոնի դերում, որը նրան արժանացրեց « Ոսկե դերբի» հեռուստատեսային մրցանակի՝ երկրորդ պլանի դերասան ֆիլմի/ սերիալի համար և առաջադրվեց «Բարձրագույն կատարողի» համար[16]։ Հայտարարվել է, որ նա կնկարահանվի Դունկան Շեփերդի հերթական դերը սերիալում Խաղաթղթե տնակ- ի վերջին եթերաշրջանում[17][18]։ Նույն տարում Ֆերնը մարմնավորեց Նեռ Մայքլ Լենգդոնին FX-ի սարսափ անթոլոգիայի ամերիկյան սարսափ պատմություն սերիալի ութերորդ եթերաշրջանում, որը անվանվում էր Ապոկալիպսիս[19]։ 2019 թվականին Ֆերնը խաղացել է Քսավյեր Փլիմփթոնի դերը «Ամերիկյան սարսափ պատմություն. 1984» եթերաշրջանում[20]։
2021 թվականին Ֆերնը մարմնավորել է Սթեն Ֆոգելին «Ամերիկյան սարսափ պատմություններ»-ի «Ֆերալ» դրվագում, և Վալիանտ Թորին՝ «Ամերիկյան սարսափ պատմություն. երկակի տեսակ»- ում։ 2022 թվականին նա մարմնավորել է Թոմաս Բրաունին «Ամերիկյան սարսափ պատմություններ»-ի «Կաթնասերներ» դրվագում։ 2022 թվականին Ֆերնը խաղացել է Ջեյքոբ անունով քահանայի դերը Հայր Ստյու ֆիլմում։
Տարիթիվ | Անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
2008 | Փոս գետնին | Hole in the Ground | Զաք |
2010 | Մինչ քեզ տանի տուն | Still Take You Home | Կաթ |
2010 | Նկարված տուն | Drawn Home | Սթիվ |
2011 | Ժամը 3 | 3AM | ՆՋ |
2014 | Վերջին անգամ ես տեսա Ռիչարդին | The Last Time I Saw Richard | Ռիչարդ |
2017 | Պալոս Վերդեսի ցեղերը | The Tribes of Palos Verdeս | Ջիմ Մեյսոն |
2017 | Ձկներ | Pisces | Չարլի |
2018 | Մեծ խավարած օրեր | The Great Darkened Days | Շրջիկ վաճառող |
2022 | Հայր Սթյու | Father Stu | Յակոբ |
2023 | Հեքիաթների երկիր | Fairyland | Էդդի Բոդի |
Տարեթիվ | Անվանում | Օրիգինալ Անվանում | Դեր |
---|---|---|---|
2014 թ | Սուրբ Ծննդյան նախօրեին, 1914 թ | Christmas Eve, 1914 | Առնոլդ Չեփմեն |
2018 թ | Ամերիկյան կրիմինալ պատմություն | The Assassination of Gianni Versace:
American Crime Story |
Դեյվիդ Մեդսոն |
2018 թ | Ամերիկյան սարսափ պատմություն. Ապոկալիպսիս | American Horror Story: Apocalypse | Մայքլ Լենգդոն |
2018 թ | Քարտերի տուն | House of Cards | Դունկան Շեփերդ |
2019թ | Ամերիկյան սարսափ պատմություն. 1984 թ | American Horror Story: 1984 | Քսավյեր Փլիմթոն |
2021 թ | Էդեմ | Eden | Էնդի Դոլան |
2021, 2022 | Ամերիկյան սարսափ պատմություններ | American Horror Stories | Ստեն Ֆոգել |
2021 թ | Ամերիկյան սարսափ պատմություն. երկակի տեսակ | American Horror Story: Double Feature | Վալիանտ Տոր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.