From Wikipedia, the free encyclopedia
Քնար (լատիներեն Լyre, հունարեն λύρα), հյուսիսային կիսագնդի փոքր համաստեղություններից է։ Շրջապատված է Հերկուլես, Կարապ, Վիշապ, Աղվեսիկ համաստեղություններով։ Տեսանելի է նաև հարավային կիսագնդից` ձմռան ամիսներին։ Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչված 88 համաստեղություններից մեկն է։ Հին աշխարհում ընդգրկված է եղել Պտղոմեոսի կազմած համաստեղությունների ցուցակում։
Համաստեղություն | |
Քնար, Վահանի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Lyra |
---|---|
Հապավում | Lyr |
Մասն է | Հյուսիսային երկնային կիսագունդ |
Ուղղակի ծագում | 19h |
Մակերես | 286,5 քառակուսի աստիճան[1] |
Հիմնական աստղեր | 5 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 25 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 22 |
Պայծառ աստղեր | 8 |
Ամենապայծառ աստղ | Վեգա (α Lyr) (0.03մ) |
Ասուպային հոսքեր | Լիրիդներ |
Հարևան համաստեղությունները | Կարապ Աղվեսիկ Վիշապ Հերկուլես |
Անվանված է | քնար |
Տեսանելի է +90° և −-40°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է հունիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Քնարի ամենապայծառ աստղը` Վեգան (0.03m), հյուսիսային կիսագնդի պայծառությամբ երկրորդ աստղն է (Եզնարածի Արկտուրից հետո)։ Անվանումը գալիս է արաբական «ալ-նասր ալ վակ» բառից, ինչը թարգմանաբար նշանակում է հարձակվող անգղ։ Վեգան ունի կապտասպիտակավուն երանգ և ամռան ու աշնան ամիսներին մութն ընկնելուն պես երկնքում գտնվում է մեր գլխավերևում՝ զենիթում։ Ամառային եռանկյան անկյուններից մեկն է։ Դեպի Վեգան է ուղղված Վիշապի գլուխը։ Եթե Վեգան համեմատելու լինենք Արեգակի հետ, ապա այն վերջինից 51 անգամ ավելի էներգիա է առաքում և գտնվում է մեզանից 26.5 լուսատարի հեռավորության վրա, տրամագիծը մեծ է Արեգակի տրամագծից 2.5 անգամ։ Վեգայի մոտ է գտնվում Լիրիդներ ասուպային հոսքի ռադիանտը (19-24 ապրիլ)։ Առավելագույն հոսքը՝ ապրիլի 22-ին։ 1922 թ. այստեղ դիտվել է «աստղային անձրև»։
Վեգայից մի փոքր վերև ու ձախ (հյուսիս-արևելք) գտնվում է ε Lyr-ը։ Մինչև իսկ անզեն աչքով, իհարկե, սուր տեսողությամբ օժտված մարդիկ, կարող են տեսնել, որ այն կրկնակի աստղ է (5.1m և 5.1m)։ Իրենց հերթին ε1-ը և ε2-ը նույնպես կրկնակի աստղեր են, որոնց զանազանելու համար աստղադիտակ է անհրաժեշտ։ Բոլոր 4 աստղերն էլ սպիտակ գույնի են։
β Lyr-ը, որը գտնվում է համաստեղության ստորին աջ գագաթում, փոփոխական աստղ է։ Այն 2.91 օրում իր պայծառությունն անընդհատ փոխում է 3.4m-ց մինչև 4.3m։ γ և β աստղերի միջև գտնվում է «Օղակ» (M57) մոլորակաձև միգամածությունը։ Քնար համաստեղության բնորոշ պատկերը γ (3.24m), β (3.38m), ζ(4.0m), δ (5.0m) աստղերով կազմված զուգահեռագիծն է։
Համաստեղությունը մարմնավորում է առասպելական երաժիշտ Օրփեոսի քնարը։ Առասպելի համաձայն, Զևսը արծվին կարգադրում է դուրս բերել Օրփեոսի մահից հետո գետն ընկած քնարը, և երկուսին էլ «տեղավորում է» երկնքում։ Ավելի ուշ Քնարն անվանեցին Կրիա, որովհետև հնում քնարը պատրաստում էին կրիայի զրահից։ Էլ ավելի ուշ այդ քնարն ամրացրին Անգղին և համաստեղությանը տվեցին որսի վրա հարձակվող թռչունի անունը։ Հետագայում դրանք մերժվեցին, և մնաց միայն Քնարը։
Հայերը Քնար համաստեղությունը կոչել են Վահան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.