From Wikipedia, the free encyclopedia
Քինգ-Քոնգ (անգլ.՝ King Kong), 2005 թվականի արկածային ֆիլմ, 1933 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը։
Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը ֆիլմը նկարահանեց՝ հագեցած օրիգինալ ֆիլմի շնչով, սակայն օգտագործելով նորարական տեխնիկական միջոցներ։ Ֆիլմի համար գրվեց նոր սցենար, որը հավատարիմ էր մնում նախորդ ֆիլմին։
Ֆիլմի գործողություններն սկսվում են Նյու Յորքում, 1933 թվականին՝ Մեծ Ճգնաժամի տարիներին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Էնն Դերրոուն, կորցնելով դերասանուհու իր աշխատանքը, պատահաբար ծանոթանում է Կառլ Դենհամի հետ, որը բազմաթիվ պրոբլեմներ ունեցող կինոգործիչ էր։ Կառլը հրավիրում է Էննին նկարահանվել իր նոր ֆիլմում։ Իմանալով, որ ֆիլմի սցենարի հեղինակն իր սիրելի դրամատուրգ Ջեք Դրիսկոլլն է, աղջիկը համաձայնվում է և կնքում պայմանագիր։
Շուտով նրանք ուղևորվում են դեպի Գանգերի կղզի (Skull Island), որը տեղակայված էր Հնդկական օվկիանոսի խորքերում։ Հենց այնտեղ էլ պետք է նկարահանվեր ֆիլմը։ Ճանապարհին Էննը և Ջեքը սիրահարվում են միմյանց։ Սակայն տեղի է ունենում անհաջողություն՝ նավը հարվածում է ժայռաբեկորներին և նկարահանող անձնակազմը հազիվ է կարողանում դուրս գալ ափ։ Տեղացիները գողանում են Էննին։
Խումբը գտնում է աղջկան և տեսնում, որ նրան կապել են և հենել պատին։ Այդ պահին ջունգլիներից դուրս է գալիս հսկայական չափեր ունեցող մի գորիլա, որին կոչում են Քոնգ, և փախցնում է Էննին։ Աղջկան գտնել ցանկանալու հույսով նրանք սկսում են առաջ շարժվել և այդ ընթացքում անձնակազմի շատ անդամներ մահանում են հսկակյական միջատներից, սողուններից և այլ հրեշներից։ Սակայն Դրիսկոլլին հաջողվում է փրկել Էննին։
Դենհեմը որոշում է Նյու Յորք տանել հրեշին և ցուցադրելով մեծ գումարներ վաստակել։ Դա նրան հաջողվում է։ Վերադառնալով Նյու Յորք՝ նա իրականացնում է իր ցանկությունը։ Շոուի ժամանակ Քոնգը արձակում է կապերը, փախչում քաղաք և սկսում ավերածություններ գործել քաղաքում։ Միաժամանակ նա փորձում է գտնել Էննին և հանկարծ նրանք հանդիպում են։ Աղջկա հետ միասին նա բարձրանում է Էմփայր-սթեյթ-բիլդինգ շինության վրա։ Ինքնաթիռներով հարձակումներ գործելով՝ Քոնգին սպանում են և նա ընկնում է ցած։
Գորիլայի դիակը տեսնելով ֆիլմի վերջին տողերն է արտասանում Կառլը.
Օ, ոչ, պատճառը ինքնաթիռները չեն։ Գեղեցկությունը սպանեց հրեշին:
Դերասան | Կերպար |
---|---|
Նաոմի Ուոթս | Էնն Դերրոու |
Ջեք Բլեք | Կառլ Դենհամ |
Էդրիեն Բրոուդի | Ջեք Դրիսկոլլ |
Թոմաս Կրեչմանն | կապիտան Էնգլհորն |
Էնդի Սերքիս | Քինգ-Քոնգ (շարժումները և ձայնը), կոկ Լամպի |
Ջեյմի Բելլ | Ջիմմի |
Քայլ Չանդլեր | Բրյուս Բաքսթեր |
Քոլին Հենքս | Պրեստոն |
Էվան Փարք | Հեյզ |
Ջոն Սամներ | Հյորբ |
Լոբո Չան | Չոյ |
Կրեյգ Հոլլ | Մայք |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.