From Wikipedia, the free encyclopedia
Քերոլայն Քենեդի (անգլ.՝ Caroline Bouvier Kennedy, նոյեմբերի 27, 1957[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ամերիկացի գրող, քաղաքական գործիչ և փաստաբան։ Ջոն և Ժաքլին Քենեդիների դուստրը։
Քերոլայն Քենեդի անգլ.՝ Caroline Kennedy | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Stone Ridge School of the Sacred Heart?, Բրերլի դպրոց, Convent of the Sacred Heart?, Concord Academy? (1975), Ռեդկլիֆ քոլեջ (1980) և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ (1988) |
Մասնագիտություն՝ | փաստաբան, դիվանագետ, գրող, բարձրաշխարհիկ հեղինակություն, լրագրող և քաղաքական գործիչ |
Դավանանք | Santeríaa? |
Ծննդյան օր | նոյեմբերի 27, 1957[1][2][3] (66 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք |
Դինաստիա | Քենեդիների ընտանիքը և Bouvier family? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Caroline Bouvier Kennedy |
Հայր | JFK[2][4] |
Մայր | Ժակլին Քենեդի[2][4] |
Ամուսին | Edwin Schlossberg?[4] |
Զավակներ | Rose Schlossberg?[2][4], Tatiana Schlossberg?[2] և Ջեք Շլոսբերգ[2][4] |
Պարգևներ | |
Ծնվել է 1957 թվականին Նյու Յորքում։ Իր անունը նա ստացել է իր հորաքրոջ՝ Քերոլայն լի Բուվիեի պատվին։ Լինելով ԱՄՆ նախագահի դուստրը՝ 1961 թվականի փետրվարից ընտանիքի հետ ապրել Է Սպիտակ տանը։ 1963 թվականի նոյեմբերին, երբ նրա հայրը գնդակահարվեց Դալասում, աղջիկը ընդամենը վեց տարեկան էր։ Ողբերգական իրադարձությունից հետո նրա ընտանիքը հաստատվել է Մանհեթենի Վերին Իսթ Սայդ թաղամասում։ Քենեդին ավարտել է Հարվարդի համալսարանին կից Ռեդքլիֆ քոլեջը և շուտով աշխատանքի է ընդունվել Մետրոպոլիտեն թանգարանում։ 1988 թվականին Կոլումբիայի համալսարանը նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։
Հարվարդում ուսանելու տարիներին Քենեդին զբաղվել է լուսանկարչությամբ և նույնիսկ 1976 թվականի Ինսբրուկի օլիմպիական խաղերում աշխատել է որպես ֆոտոթղթակցի օգնական։ Սակայն Քենե0դիի հիմնական գործունեությունը կապված է իրավագիտության, քաղաքականության և բարեգործության հետ։ 1989 թվականին Քենեդին ընտանիքի մյուս անդամների հետ միասին հանդես է եկել որպես «Խիզախության պրոֆիլ» մրցանակի կազմակերպիչ (անգլ.՝ Profile in Courage Award)։ 2002-2004 թվականներին աշխատել է Նյու Յորքում, որպես կրթության դեպարտամենտի ռազմավարական գործընկերության վարչության տնօրեն։ Ներկայումս զբաղեցնում է նաև Ջոն Քենեդիի գրադարանի նախագահի աթոռը[5]։ Քենեդին Էլեն Ալդերմանի հետ միասին քաղաքացիական ազատությունների թեմայով երկու գրքի հեղինակ է դարձել։
2008 թվականին Քենեդին պաշտպանել է Բարաք Օբամայի թեկնածությունը նախագահական ընտրություններում և ակտիվորեն մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին[6]։
2013 թվականի ամռանը նշանակվել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան։ Այս նշանակումը քննադատության է արժանացել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից[7], որը 2015 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ Քենեդին այդ պաշտոնը ստացել է միայն իր կապերի շնորհիվ[8]։
Նրա կրտսեր եղբայրը՝ Ջոնը, մահացել է 1999 թվականին։ Նրա մյուս եղբայրը՝ Պատրիկը, մահացել է 1963 թվականի օգոստոսի 9-ին վաղաժամ ծնվելուց ընդամենը երկու օր անց։ 1986 թվականին Քերոլայնը ամուսնացել է Էդվին Շլոսբերգի հետ։ Զույգը երեք երեխա ունի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.