ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Էնն «Քեյթ» Բոսուորթ (անգլ.՝ Catherine Ann "Kate" Bosworth, հունվարի 2, 1983[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։
Քեյթ Բոսուորթ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Cohasset High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | բուդդայականություն |
Այլ անուն(ներ) | Քեթրին Էնն «Քեյթ» Բոսուորթ Catherine Ann "Kate" Bosworth |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել |
Ակտիվ շրջան | 1997 - այժմ |
Ընտրանի | «Սեքսի կանոններ», «Ռազմիկի ուղին» |
Ամուսին(ներ) | Մայքլ Փոլիշ |
Համատեղ ապրող(ներ) | Օրլանդո Բլում, Ալեքսանդր Սկարսգորդ, Matt Czuchry? և Ջասթին Լոնգ |
Քեյթ Բոսուորթը ծնվել է 1983 թվականի հունվարի 2-ին Լոս Անջելեսում։ Քեյթը միակ երեխան է տնային տնտեսուհի Պատրիսիա Պոտերի և «Talbots» խանութների ցանցի ղեկավարներից մեկի՝ Հել Բոսուորթի ընտանիքում։ Քեյթն ունի բնածին սեկտորային հետերոքրոմիա՝ ձախ աչքը երկնագույն է. իսկ աջը՝ կիսով չափ շագանակագույն։
Մանկության տարիներին Քեյթը երազում էր դառնալ պրոֆեսիոնալ ձիավարուհի։ 14 տարեկան հասակում նա արժանանում է ձիավարության չեմպիոնական տիտղոսի։ Բոսուորթը ուսումնասիրել է ֆրանսերեն լեզու «Cohasset High School» դպրոցում, որտեղ նաև մասնակցել է դպրոցի ֆուտբոլային թիմում և լաքրոսի թիմում։
Բոսուորթի դերասանական կարիերան սկսվել է 1998 թվականին, Ռոբերտ Ռեդֆորդի «Ձիեր հմայողը» ֆիլմում։ Ֆիլմի պրոդյուսերները փնտրում էին դերասանուհի, ով կարողանում էր ձիավարել և նա ստանում է այդ դերը։
2008 թվականի հունվարին Քեյթ Բոսուորթը դառնում է «Calvin Klein Inc»-ի նոր դեմքը։
2010 թվականին Բոսուորթը, ոճաբանուհի Շեր Քոուլթերի հետ համագործակցությամբ, թողարկում է «JewelMint» ոսկերչական զարդերի նոր գիծ, հանդես գալով որպես նրա դիզայներ[3]։
2000 թվականի վերջին Սոսուորթը ընդունվում է Պրիստոնի համալսարան, սակայն հետագայում, ուսուցման մեջ զգալի ընդմիջումների պատճառով, հեռացվում է համալսարանից[4]։ Նա հանդիսանում է «Appalachia Service Project» կամավորական կազմակերպության անդամ[5]։
2002 թվականի վերջից Բոսուորթը հանդիպում էր դերասան Օռլանդո Բլումի հետ։ 2006 թվականին նրանք բաժանվում են[6][7]։ Այնուհետև, սկսած 2006 թվականի սեպտեմբերից, դերասանուհին հանդիպում էր բրիտանացի մոդել և երաժիշտ Ջեյմս Ռուսսոյի հետ, նրանից հետո, երբ նրանք հանդիպում են Մարկ Ջեյկոբսի մոտ երեկույթից հետո[8]։ Նրա համար Ռուսսոն գրում է «To Make You Mine» երգը[9]։
Նաև Բոսուորթը հանդիպել է դերասան Ալեքսանդր Սկարսգորդի հետ (2009-2011 թվականներ)[10]։
2011 թվականի հուլիսից հանդիպում է ռեժիսոր Մայքլ Պոլիշի հետ[11]։ 2012 թվականի օգոստոսին զույգը հայտարարում է իրենց նշանադրության մասին[12]։ 2013 թվականի օգոստոսի 31-ին զույգը ամուսնանում է Ռոկ Կրիկ ռանչոյում, Ֆիլիպսբուրգ, Մոնտանա նահանգ[13]։
Քեյթն ասում է, որ չնայած ձիասպորտը իր հոբբին է, սակայն նա չի կարող նրանով զբաղվել, քանի որ գոյություն ունի վնասվածք ստանալու ռիսկ, որը կխանգարի նրա դերասանական կարիերային։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1998 | Ձիեր հմայողը | The Horse Whisperer | Ջուդիթ |
2000 | Երիտասարդ ամերիկացիներ | Young Americans | Բելա Բենքս |
2000 | Տիտանների հիշողությունները | Remember the Titans | Էմմա Հոյտ |
2000 | Նոր ժամանածները | The Newcomers | Քորթնի Դոչերտի |
2002 | Երկնագույն ալիք | Blue Crush | Էմմ Մարի Չեդվիկ |
2002 | Սեքսի կանոնները | The Rules of Attraction | Կելլի |
2003 | Վոնդերլենդ | Wonderland | Դաուն Շիլլեր |
2003 | Առավելագույն սիրտ | Advantage Hart | Տրինիթի Մոնտաժ |
2004 | Ժամադրություն աստղի հետ | Win a Date with Tad Hamilton! | Ռոզալի Ֆաթչ |
2004 | Ծովի մոտ | Beyond the Sea | Սանդրա Դի |
2005 | Բառախաղ | Bee Season | Չալի |
2006 | Սուպերմենի վերադարձը | Superman Returns | Լոիս Լեյն |
2006 | Սուպերմենի վերադարձը (համակարգչային խաղ) | Superman Returns | Լոիս Լեյն |
2007 | Աղջիկն այգում | The Girl In The Park | Լուիզա |
2008 | Քսանմեկ | 21 | Ջիլ |
2010 | Մահացու անկողին | Death Bed Subtext | դուստր |
2010 | CR: Superman Returns (համակարգչային խաղ) | CR: Superman Returns | Լոիս Լեյն |
2010 | Հիմարները | Idiots | Մեգի |
2010 | Ռազմիկի ուղին | The Warrior's Way | Լինն |
2011 | Բարի գիշեր, Լունա | Little Birds | Բոնի Միլլեր |
2011 | Ազգականներ | Another Happy Day | Էլիս |
2011 | Լավագույն ընկերներ և երեխա | L!fe Happens | Դինա |
2011 | Ծղոտե շներ | Straw Dogs | Էմի Սամներ |
2012 | Մահվան կղզի | Black Rock | Սառա |
2012 | Երբ մենք այստեղ էինք | And While We Were Here | Ջեյն |
2013 | Բիգ Սյուր | Big Sur | Բիլլի |
2013 | Վերջին արգելք | Homefront | Կեսի Բոդին Կլում |
2013 | Ֆիլմ 43 | Movie 43 | Առլին |
2014 | Դեռևս Էլիս | Still Alice | Աննա Հաուլենդ Ջոնս |
2014 | Ամնեզիայով տառապողը | Amnesiac | կին |
2015-2016 | Առավել քան արվեստ | The Art of More | Ռոքսանա Ուիթմեն |
2015 | Մինչ արթնանալը | Before I Wake | Ջեսսի |
2015 | 90 րոպե երկնքում | 90 Minutes in Heaven | Եվա պայպեր |
2015 | Կյանքի շեմին | Life on the Line | Բեյլի |
2015 | Արագություն։ Ավտոբուս 657 | Heist | Սիդնի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.