From Wikipedia, the free encyclopedia
Քեթլին Ալկալա (անգլ.՝ Kathleen Alcalá, օգոստոսի 29, 1954[1], Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կին գրող, կարճ պատմվածքների ժողովածուների, երեք նովելների և ակնարկների հեղինակ։ Նա «ստեղծագործական շարադրանք» է դասավանդում Վաշինգտոն նահանգի կրթական հաստատություններում, ներառյալ Սիեթլի համալսարանը, Նյու Մեքսիկո համալսարանը և Ռիչարդ Հյուգո Հաուսը։ Նա նաև «The Raven Chronicles» հյուրանոցի համահիմնադիրն է։ Իր՝ «Spirits of the Ordinary» նովելի հիման վրա Միրաքլ թատրոնում Պորտլենդում (Օրեգոն) պիես է բեմադրվել։ Նրա ստեղծագործությունները բազմաթիվ պարգևների են արժանացել, ներառյալ 2007 թվականին[2] Վաշինգտոն նահանգի մշակույթի հանձնաժողովի «արվեստի գործիչ» պարգևը։ Ալկալան բնակվում է Վաշինգտոնի Բեյնբրիջ կղզում։
Քեթլին Ալկալա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1954[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող և համալսարանի դասախոս |
Լեզու | իսպաներեն և անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան, Վաշինգտոնի համալսարան և University of New Orleans? |
Աշխատավայր | Սիեթլի համալսարան և Նյու Մեքսիկոյի նահանգային համալսարան |
Kathleen Alcala Վիքիպահեստում |
Կանադացի գրող Չարլզ դե Լինտը, կարդալով նրա «The Flower in the Skull» ստեղծագործությունը, նշել է․ «Ալկալան դարձավ իմ սիրելի գրողներից մեկը», գովերգելով ստեղծագործությունը, որպես «կերպարներով և իրադարձություններով հարուստ»[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.