Քարհատ
From Wikipedia, the free encyclopedia
Քարհատ (ադրբեջանական պաշտոնական անունը՝ Դաշքեսան, ադրբ.՝ Daşkəsən), քաղաք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում[2]։ Բնակչությունը՝ 10 566 մարդ (2009)[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարհատ (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Քարհատ | ||
Դաշքեսան/ ադրբ.՝ Daşkəsən | ||
Քարհատ քաղաքի բնակելի շենքերի համայնապատկեր | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Քարհատի շրջան | |
Համայնք | Դաշկեսանի շրջան | |
Տվյալ կարգավիճակում | 1948 թվականից | |
Բնակչություն | 10 566 մարդ (2009)[1] | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Հեռախոսային կոդ | +994-2-16 | |
| ||
Անուն
Բնակավայրի ադրբեջանական պաշտոնական անունը Դաշքեսան է, որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «կտրող քար» (Daş – քար, kəsən – կտրել, հատել)։ Քաղաքի հյուսիս-արևելքում և հարավում են գտնվում նախկին հայկական Վերին Քարհատ և Ներքին Քարհատ գյուղերը, որոնց ադրբեջանական անվանումը Յուխարի Դաշքեսան (Yuxarı Daşkəsən) և Աշաղի Դաշքեսան (Aşağı Daşkəsən) է։
Աշխարհագրություն
Բնակավայրը գտնվում է Արթինաջուր գետի ափին՝ ծովի մակարդակից 1550-1700 մ բարձրության վրա։ Գանձակ քաղաքից հեռու է 28 կմ դեպի հարավ-արևմուտք[2]։
Պատմություն
Քարհատը ձևավորվել է Խորհրդային տարիներին հարևանությամբ գտնվող համանուն բնակավայրի հիման վրա որպես երկաթի հանքաքարի արդյունահանման կենտրոն։ 1948 թվականի մարտի 16-ին ստացել է քաղաքի կարգավիճակ[2]։
Բնակչություն
Բնակավայրը մինչև 1970-ական թվականները հիմնականում հայաբնակ էր։ Դրանից հետո քաղաքում աստիճանաբար ավելացել են ադրբեջանցիների թվաքանակը[2]։ Քաղաքից հայ բնակչությունն ամբողջությամբ հեռացել է 1988-1989 թվականներին Խորհրդային Ադրբեջանից հայ ազգաբնակչության բռնագաղթի հետևանքով[2]։
Տնտեսություն
Քարհատի հիմնադրումից ի վեր քաղաքի տնտեսության հիմնական ճյուղը հանդիսանում է երկաթի հանքաքարի արդյունահանումը։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.