Քարավան (գերմ.՝ karawane, պարս.՝ كاروان, հնարավոր է քրդ.՝ kar՝առաքելություն +van`մարդ, մարդիկ, կամ սանսկրիտ՝ karabhah՝ երիտասարդ ուղտ կամ փիղ), միմյանց հետ միավորված մարդկանց խումբ, իրենց որոճացող կենդանիների մեծ խմբով (ուղտ,ձի,ավանակ), որոնք միացել են իրար դժվար և երկար ճամփորդության օգնելու նպատակով։

Thumb
Ժամանակակից քարավան Մարոկկոյում
Thumb
Քարավան Սահարայում, 19-րդ դար
Thumb
ԱՄՆ, թիկունքի ապահովման համար, ջորիներով քարավան։

Պատմական ժամանակներում Արևելյան Ասիան և Եվրոպան կապող քարավանները հաճախ շքեղ եւ եկամտաբեր ապրանքներ էին բերում, ինչպիսիք են մետաքսը կամ ոսկերչական իրերը։ Ուստի քարավանները շահադիտական թիրախ էին ավազակախմբերի համար։ Արդյունավետ, հաջողված ճանապարհորդության շահույթը կարող է հսկայական լինել, համեմատելի եվրոպայում համեմունքների առևտրի հետ։ Քարավանների կողմից բերված շքեղ ապրանքները շատերին էին ներգրավում կարևոր առևտրային ճանապարհներով՝ քարվանսարաներ կառուցելու համար։ Քարվանսարա էին ճանապարհային կայանները, որոնք աջակցում էին առևտրին, տեղեկատվության հոսքին, ինչպես նաև Ասիա, Հյուսիսային Աֆրիկա և հարավ-արևելյան Եվրոպա, մասնավորապես Մետաքսի ճանապարհի վրա գտնվող առևտրային երթուղիների ցանցի մարդկանց։ Քարավանսարաները ջուր էին մատակարարում մարդու և կենդանիների սպառման համար, լվացքի և անձնական խնամքի համար։ Երբեմն նրանք կառուցում էին լոգարաններ։ Նրանք նաև ունեին կենդանիների համար սնունդ և զբոսաշրջիկների համար խանութներ, որոնց համար նրանք կարող էին ձեռք բերել նոր մատակարարներ[1]։

Քարավանի ուղղակի նշանակություն

Քարավանը սովորաբար գլխավորում է քարավանի ավագը և պաշտպանված է զինված պահակախմբով։

Ամենահայտնի հնադարյան և միջին դարերի քարավանային երթուղին համարվում է, մ.թ.ա. II դարից հայտնի՝ Չինաստանը Միջին Ասիային միացնող, Մեծ մետաքսե ճանապարհը։

Անցյալում հայտնի քարավանները, վերածնվեցին 1980 թվականներին, աղվանական պատերազմի ժամանակ, երբ դրանք օգտագործվում էին պակիստանի սահմանով աղվանստանի խորքերը զենք ու զինամթերք տեղափոխելու համար։ Այդպիսով, ապահովվում էր գաղտնիությունը և անհասանելի տարածքները թափանցելու հնարավորությունը։

Մինչ այսօր այն օգտագործվում է թմրանյութերի գաղտնի տեղափոխման համար, մասնավորապես «Ոսկե եռանկյուն»-ուց Հարավ-Արևելյան Ասիա տեղափոխելու համար։

Ջրային փոխադրամիջոցներով քարավան

Նավերի քարավան, մեծ հեռավորության վրա բեռներ տեղափոխող բեռնաատար նավերի շարասյուն։

Պարտադիր չէ, որ նրա կազմում լինեն ռազմանավեր։

Հյուսիսային ծովային ճանապարհով նավերը տեղափոխվում են սառցահատի օգնությամբ, նրա հետևից քարավան կազմած։

Գետային քարավան, մի քանի իրար կցված լաստեր կամ ինքնուրույն չշարժվող նավերշարժվում են քարշակի օգնությամբ։

Այդպիսպ քարավանների մշտական մասնակիցները, իրենց տոնը նշում են սեպտեմբերի 24-ին։

Քարավան (այլ նշանկություն)

Եվրոպայում, և վերջերս նաև Ռուսաստանում, քարավան են կոչում ինքնագնաց և կցորդվող ավտոտներիշարասյանը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.