From Wikipedia, the free encyclopedia
Քառակուսի արմատի օր, ոչ պետական տոն, որը նշվում է մեկ հարյուրամյակի ընթացքում 9 անգամ։ Օր, երբ և՛ ամսաթիվը, և՛ ամսվա հերթական համարը հանդիսանում են տարեթվի վերջին երկու թվանշանների քառակուսի արմատ (օրինակ՝ 2004 թվականի փետրվարի 2՝ 02/02/04)[1]։
Առաջին անգամ տոնը նշվել է 1981 թվականի սեպտեմբերի 9-ին (09/09/81)։ Տոնի հիմնադիրը ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Ռեդֆուդ Սիթի քաղաքի բնակիչ, դպրոցի ուսուցիչ Ռոն Գորդոնն է (Ron Gordon)։ 2009 թվականի դրությամբ Գորդոնը շարունակում է հրապարակել հոդվածներ իր մտածած տոնի մասին՝ 2009 թվականի մարտի 2֊ից սկսած ակտիվ համագործակցելով «Oakland Tribune» թերթի հետ[2]։ Նրա աղջիկը Ֆեյսբուքի էջում բացել է այս տոնի երկրպագուների խումբ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ներկայացնել տոնը նշելու իր տարբերակը[3]։
Տոնական սեղանի գլխավոր ուտեստը եփած արմատապտուղներն են և մաթեմատիկական քառակուսի արմատի նշանի տեսքով թխվածքը[3]։
Մաթեմատիկական օբյեկտիվության պատճառով այս տոնը նշվում է մեկ հարյուրամյակի ընթացքում ընդամենը 9 անգամ (յոթ անգամ՝ հարյուրամյակի առաջին կեսին և երկու անգամ՝ երկրորդ կեսին), և մշտապես միևնույն օրերին։
Այս դեպքում հետաքրքիր է նկատել, որ տոների միջև ընկած ժամանակահատվածը ըստ տարեթվերի կազմում է կենտ թվերի շարունակական հաջորդականություն՝ 3, 5, 7 և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.