![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/Raffael_099.jpg/640px-Raffael_099.jpg&w=640&q=50)
Քառակերպ
From Wikipedia, the free encyclopedia
Քառակերպ (հին հունարեն՝ τετρά-μορφος — „քառակերպար„[1], հին հունարեն τέσσᾰρες, τέσσερες, τέττᾰρες, τέττορες, τέτορες — „չորս„ և μορφή, μορφά — «տեսակ, ձև, կերպ, կերպար, ուրվագիծ» բառերից)՝ հուդայա-քրիստոնեական դավանաբանությունում և աստվածաբանությունում՝ թևավոր արարած՝ ըստ Եզեկիել մարգարեի Տեսիլքի, միասնական արարած չորս կերպարով՝ մարդու, առյուծի, ցլի և արծվի։ Հովհաննես Աստվածաբանի կամ Հովհաննու Ավետարանչի «Հայտնությունում» տետրամորֆը՝ քառակերպը ներկայացված է առանձին չորս հայտնութենական՝ ապոկալիպտիկ արարածների կերպարներով (լատ. quattuor animalia, քվատտոր անիմալիա՝ չորս արարածներ, բողոքականների մօտ՝ չորս կենդանի արարածներ), որոնք հանդիսանում են Արարչի Գահի չորս անկյունների և դրախտի չորս սահմանների պահապանները։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/Raffael_099.jpg/640px-Raffael_099.jpg)
(Ռաֆայել, 1518 թվական)
Հետագայում այդ կենդանիները մեկնաբանվեցին որպես չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ և «տետրամորֆ» կամ «քառակերպ» տերմինը՝ բառեզրը, եզրույթը սկսեց կիրառել նրանց սրբապատկերներում։ Այդ արարածները դարձան ավետարանիչների խորհրդանշանները և նրանց ավանդական խորհրդանշանական պատկերման ձևերը.
- Մատթեոս ավետարանիչը՝ հրեշտակի կերպարով,
- Մարկոսն՝ առյուծի,
- Ղուկասը՝ եզան կամ ցուլի,
- Հովհանն՝ արծվի։
Ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրը թևավոր է և ձեռքին պահում է Ավետարանը։
Կաբալայում այդ արարածները կոչվում են «հայոթ-ա կոդեշ» (բառացի՝ «սուրբ կենդանիներ»)։