Քաղաք Ադրբեջանում From Wikipedia, the free encyclopedia
Քաշունիք (հայտնի է նաև Սանասար անունով, ադրբեջանական անվանումը Կուբաթլու է), գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավարևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 62 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 112 կմ հեռավորության վրա[2]։
Մորաջուր և Վերին Քաշունիք գյուղերի հետ միասին կազմում է Քաշունիք համայնքը[2]։
Ղուբաթլու անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։
2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Քաշունիք համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։ Համայնքը հարթավայրային է, ունի 2593.9 հա տարածք, որից 1277.2 հա գյուղատնտեսական նշանակություն, 1184.9 հա անտառային հողեր։ Քաշունիք համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 18 գործող անհատական ջրհորներ։ Խմելու ջրի համար օգտագործվում է նաև ոռոգման նպատակով մատակարարվող ջրանցքների ջրերը։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։
Բնակչությունը կազմում է 52 մարդ (2010 թ. նախահաշիվ)[5]։ 2015 թվականին Քաշունիք համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 60 մարդ, կա 16 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 82 | 60 | 52 |
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան,միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 15 աշակերտներ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.