Քաղաքացիական մասնակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական մասնակցություն կամ հանրային մասնակցություն, հասարակագիտության մեջ հասարակական կարծիքի արտահայտման տարբեր մեխանիզմներ, որոնք, լավագույն դեպքում, ազդում են քաղաքական, տնտեսական, կառավարման և հասարակական այլ որոշումների կայացման վրա։ Մասնակցային որոշումների կայացումը կարող է տեղի ունենալ ցանկացած մարդկային հասարակական գործունեության շրջանակում, ներառյալ տնտեսական (մասնակցային տնտեսագիտություն), քաղաքական (մասնակցային ժողովրդավարություն կամ պարաքաղաքականություն), կառավարում (մասնակցային կառավարում), մշակութային (բազմամշակութայնություն), կամ ընտանեկան (ֆեմինիզմ)։
Բովանդակային մասնակցություն ունենալու համար ապացուցված է, որ թափանցիկության որոշ տարբերակներ, այն է՝ ծայրահեղական թափանցիկությունը, անհրաժեշտ են, բայց ոչ բավարար։ Նաև ապացուցված է, որ նրանք, ում վրա ամենաշատն է ազդում այս կամ այն որոշումը, պետք է ունենան ասելու առավել շատ հնարավորություն, քան նրանք, ում վրա ավելի քիչ է ազդում։