From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքական հիփ հոփ (անգլ.՝ Political hip hop) հիփ հոփ երաժշտության ենթաժանր է, որն առաջացել է 1980-ականներին, որպեսզի ռեփ ոճի երաժշտության օգնությամբ քաղաքական և/կամ սոցիալական գործողությունների կոչի, կամ, նաև, սոցիալական ակտիվություն ձևի։ Public Enemy-ն առաջին գերակշռող քաղաքական հիփ հոփ խումբն էր, որը ոգեշնչված էր 1970-ականների քաղաքական բեմի գլխավոր ներկայացուցիչներից, ինչպիսիք են The Last Poets-ը և երաժիշտ Գիլ Սքոթ-Հերոնը[1]։ Սա նպաստեց բնակչության ցածր խավերի ներկայացուցիչների սոցիալական արտահայտման նոր տեսակի ձևավորմանը, որպեսզի նրանք կարողանան բարձրաձայնել տեղի ունեցող ճնշումների, անարդարության և իշխանությունների կողմից սոցիալական աջակցության բացակայության մասին[2][3]։ Քաղաքական հիփ հոփը ռեփ երաժշտության գործիք է քաղաքական ուղերձներ փոխանցելու համար, գործողություն/ սոցիալական փոփոխություն ներշնչելու կամ ունկնդրին որոշակի աշխարհայացքի մեջ համոզելու համար։ Պետք է հաշվի առնել, որ ենթաժանրում չկա համընդհանուր քաղաքական գաղափարախոսություն` գոյություն ունեն բազմաթիվ տեսակետներ, որոնք տատանվում են մարքսիզմից մինչև հինգ տոկոսանոց ազգի (Five Percent Nation) արժեքներ։
Գիտակցված հիփ-հոփ կամ սոցիալապես գիտակցված հիփ-հոփ (անգլ.՝ Conscious hip hop), հիփ հոփ երաժշտության ենթաժանր է, որը մարտահրավեր է նետում գերիշխող մշակութային, քաղաքական, փիլիսոփայական և տնտեսական համաձայնությանը[4] և/կամ սոցիալական խնդիրների և հակամարտությունների մեկնաբանություններին։ Գիտակցված հիփ հոփը պարտադիր չէ, որ բացահայտ քաղաքական լինի, բայց «գիտակից հիփ հոփ» և «քաղաքական հիփ հոփ» տերմինները երբեմն օգտագործվում են փոխադարձաբար։ Գիտակցված հիփ-հոփը սկսեց զարգանալ 1980-ականներին՝ ընդհանուր հիփ հոփի հետ մեկտեղ։ Ազգային գիտակցված ռեփ տերմինը օգտագործվել է ուժեղ քաղաքական ուղերձներով և թեմաներով հիփ հոփ երաժշտությունը ավելի կոնկրետ նկարագրելու նպատակով։ Գիտակցված հիփ հոփ թեմաները ներառում են աֆրոցենտրիզմը, կրոնը, հակակրանքը հանցագործության և բռնության հանդեպ, մշակույթը, տնտեսագիտությունը կամ սովորական քաղաքացիների պայքարի պատկերները։ Գիտակցված հիփ հոփը հաճախ ձգտում է բարձրացնել սոցիալական խնդիրների մասին իրազեկությունը՝ թողնելով ունկնդիրներին հնարավորություն իրենց սեփական կարծիքը ձևավորելու, այլ ոչ թե ագրեսիվորեն պաշտպանել որոշակի գաղափարներ և պահանջել գործողություններ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.