Փոփ արտ (անգլ.՝ pop-art - ընդմիջվող հնչյուն, թեթև հարված, բառացի՝ արվեստ, որ առաջացնում է անակնկալ, շփոթեցնող տպավորություն, մեկնաբանվում է նաև որպես անգլ.՝ popular art-ի՝ հանրամատչելի արվեստի կրճատ ձև), նեոավանգարդիստական ուղղություն կերպարվեստում։

Էնդի Ուորհոլի կտավների ցուցադրություն

Որպես աբստրակտ արվեստի յուրօրինակ հակազդեցություն, միաժամանակ, կապ ունենալով դադաիզմի (հատկապես Մարսել Դյուշանի գործերի) և սյուրռեալիզմի հետ, «Փոփ-Արտ»-ը տարածում է գտել 1950-ական թվականների 2-րդ կեսից ԱՄՆ-ում (Ջ․ Ռոզենկվիստ, Ջ․ Ջոնս, Ջ․ Դայն, ուղղության հիմնադիր՝ Ռ․ Ռաուշենբերգ), Մեծ Բրիտանիայում (Պ․ Բլեյք, Ռ․ Համիլտոն) և այլ երկրներում։ «Փոփ-Արտ»-ի ներկայացուցիչները հռչակել են «վերադարձ իրականությանը», մասսայական արտադրանքի նմուշների, մասսայական հաղորդակցության միջոցների (գովազդ, լուսանկար, վերատպություն և այլն) լեզվի, մարդուն շրջապատող արվեստական նյութական միջավայրի «գեղագիտական արժեքի բացահայտում»։ Նրանք բառացիորեն վերարտադրում են (հաճախ կուլաժի կամ սրան հիշեցնող տեխնիկաների օգնությամբ) ժամանակակից ոլրբանիզացված կենցաղի տիպական առարկաներ (կահկարասիներ, ապրանքների փաթեթավորում են), անվանի մարդկանց, իրադարձությունների հանրածանոթ տպագիր պատկերներ կամ էլ, նույնիսկ՝ այդ առարկաներն ու պատկերները կոմպոզիցիաների մեջ են ներառնում բնական վիճակվով։

«Փոփ-արտ», ինչպես և նրան պատմականորեն նախորդած մոդեռնիզմի հոսանքները, ներփակված է ինքնաբավ ձևական փորձերի շրջանակում և նույնպես հեռու է իրականության ռեալիստական վերապատկերումից, ինչպես, օրինակ, աբստրակցիոնիզմը, և, ըստ էության, հակարվեստ է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոփ արտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 379


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.