![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/eb/Paul_Thomas_Anderson_2007_crop.jpg/640px-Paul_Thomas_Anderson_2007_crop.jpg&w=640&q=50)
Փոլ Թոմաս Անդերսոն
ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր / From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Թոմաս Անդերսոն (անգլ.՝ Paul Thomas Anderson, հունիսի 26, 1970(1970-06-26)[1][2], Ստուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր, որը նկարահանել է ութ լիամետրաժ ֆիլմ՝ «Ճակատագրական ութնյակ», «Գիշերներ բուգի ոճով», «Մագնոլիա», «Սեր, որը հարվածում է ոտքերին», «Նավթ», «Վարպետ», «Բնածին արատ» և «Երևակայական թել», որոնց համար առաջադրվել է ութ «Օսկար» մրցանակի։
![]() անգլ.՝ Paul Thomas Anderson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1970(1970-06-26)[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Ստուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Էմերսոն քոլեջ, Սանտա Մոնիկա քոլեջ, Քեմփբել Հոլի դպրոց, Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական դպրոց, Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց, Cushing Academy? և John Thomas Dye School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր |
Համատեղ ապրող(ներ) | Մայա Ռուդոլֆ |
Երեխա(ներ) | Pearl Anderson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա[3] և Ամերիկայի ռեժիսորների գիլդիա[4] |
Քննադատները խոսում են նրա մասին որպես «առավել գրավիչ և կենսունակ տաղանդներից մեկը, որը վերջին ժամանակներում հայտնվել է կինեմատոգրաֆիայում» (անգլ.՝ one of the most exciting talents to come along in year)[5] և «մեր ժամանակի բարձրագույն տաղանդներից մեկը» (անգլ.՝ among the supreme talents of today)[6]: 2007 թվականին «Total Film» ամսագիրը բոլոր Անդերսոնին ներկայացրել է ժամանակների մեծագույն ռեժիսորների ցուցակում 20-րդ հորիզոնականում[7]։ 2011 թվականին «Entertainment Weekly» շաբաթաթերթը նրան ճանաչել է մեր ժամանակների 10-րդ մեծագույն ռեժիսորը՝ բնութագրելով նրան որպես «ամենադինամիկ բեմադրիչներից մեկը, որը հայտարարել է իր մասին վերջին 20 տարիների ընթացքում» (անգլ.՝ one of the most dynamic directors to emerge in the last 20 years)[8]: