From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Գեթի (անգլ.՝ Jean Paul Getty, դեկտեմբերի 15, 1892[1][2][3][…], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[4] - հունիսի 6, 1976, Գիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի արդյունաբերող, դոլարային առաջին միլիարդատերերից մեկը, Փոլ Գեթիի թանգարանի հիմնադիրը։ Գեթիի կայսրության մեջ մտել են Getty Oil Company նավթային ընկերությունը և 200 այլ ձեռնարկություններ։
Փոլ Գեթի անգլ.՝ Jean Paul Getty | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 6, 1976 (83 տարեկան) |
Մահվան վայր | Գիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Փեսիֆիք Փելիսեյդս[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մագդալեն քոլիջ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Ջոն Հ․ Ֆրենսիսի անվան պոլիտեխնիկական ավագ դպրոց և Հարվարդ-Ուեստլեյք դպրոց |
Գիտական աստիճան | տնտեսագիտություն և քաղաքագիտություն |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, ինքնակենսագիր, ձեռնարկատեր, գործարանատեր և մեկենաս |
Ամուսին | Ann Rork Light?, Jeannette Dumont?, Allene Ashby?, Adolphine Helmle? և Theodora Getty Gaston? |
Ծնողներ | հայր՝ George Getty?, մայր՝ Sarah Catherine McPherson Risher?[6] |
Երեխաներ | Գեթի Գորդոն[3], John Paul Getty Jr.?, Jean Ronald Getty?[3], Timothy Getty?[3] և George Franklin Getty II?[3] |
J. Paul Getty Վիքիպահեստում |
Փոլ Գեթին ծնվել է Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում իռլանդացի նավթային մագնատ Ջորջ Ֆրանկլին Գեթիի և շոտլանդացի արտագաղթյալների դուստր Սառա Կետրին Մաքֆերսոնի ընտանիքում, ովքեր տարիքով արդեն մեծ էին և երկու տարի առաջ կորցրել էին միակ դստերը` Գերթրուդին։ Որոշ ժամանակ նա երկրագնդի ամենահարուստ մարդն է եղել։ 1913 թվականին ավարտելով Օքսֆորդի համալսարանը` Փոլը նավթի առևտուր է սկսում Թալսայում (Օկլահոմա նահանգ) և 1916 թվականին արդեն ինքնուրույն վաստակում է իր առաջին միլիոնը։ Նույն թվականին նրա ընկերությունը տեղափոխվում է Կալիֆոռնիա։
1950-ական թվականներին Փոլ Գեթին գնում է նավթային մի քանի ընկերություններ, որոնք դառնում են նրա ֆինանսական կայսրության հենքը։ 1949 թվականին նավթային կոնցեսիա է գնում Սաուդյան Արաբիայում, որը 1950-ական թվականներին միլիարդների եկամուտ է բերում։ 1957 թվականին Փոլ Գեթին երկրագնդի ամենահարուստ մարդ է հռչակվում։ Այս տիտղոսը նա պահպանում է մինչև իր մահը։ 1968 թվականին Փոլ Գեթին դարձել է միլիարդատեր։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գեթին տեղափոխվում է Անգլիա` Սաթոն Փլեյս։ Նրա տունը շրջապատված էր ամրոցային բարձր պատով և պահպանվում էր անվտանգության ծառայության ամբողջ բանակով ու հատուկ մարդկանց պաշտպանելու համար վարժեցված քսան շներով։
1973 թվականին կատարվում է մի դեպք, որ կարող էր ողբերգական վախճան ունենալ. առևանգվում է Փոլ Գեթիի թոռը` Փոլ Գեթի III-ը, ով հաստատվել էր Հռոմում` այնտեղ բոհեմական կյանք վարելով։ Հինգ ամիսների ընթացքում Փոլ Գեթին հրաժարվում էր վճարել 17 միլիոն դոլար փրկագինը` պատճառաբանելով հետևյալ կերպ. «Ես ունեմ 14 թոռ. եթե այսօր վճարեմ նույնիսկ մեկ պեննի, ապա կունենամ առևանգված 14 թոռ»[7]։ Որպեսզի նրան ստիպեն վճարել փրկագինը, առևանգիչները ուղարկում են թոռան կտրած ականջը, ինչից հետո միայն Գեթին 3 միլիոն դոլար է հատկացնում, որից 800 հազարը որդուն տալիս է տարեկան 4 %-ով։ Երբ թոռը զանգահարում է պապին, որ շնորհակալություն հայտնի, Գեթին հրաժարվում է հեռախոսին մոտենալուց։
Փոլ Գեթի III-ը այնպես է ցնցվում կատարվածից, որ դրանից հետո ձեռք է բերում հակվածություն թմրադեղերի նկատմամբ, ինչի պատճառով վաղ տարիքում կորցնում է տեսողությունն ու լսողությունը։ Երկար տարիներ գամված լինելով անվասայլակին` նա իր մահկանացուն կնքել է 2011 թվականի փետրվարի 5-ին 54 տարեկան հասակում[8]։ Նրա որդի Բալթազար Գեթին հայտնի է նրանով, որ Դեյվիդ Լինչի «Ոչ մի տեղ չտանող խճուղին» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը։
Փոլ Գեթին ասում էր, որ կնոջ հետ երկարատև հարաբերություն կարելի է ունենալ միայն այն ժամանակ, երբ սնանկ ես։ Նա ամուսնացել է հինգ անգամ։
Ջոն Փոլ Գեթիի որդին` Մարկ Գեթին, հիմնել է Getty Images ընկերությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.