Փոթորիկ
From Wikipedia, the free encyclopedia
Փոթորիկ, հանկարծակի, ուժգին, ուղղությունը հաճախ փոխող կարճատև քամի[1]։ Սովորաբար ընդգրկում է մի քանի կմ լայնության տարածք։ Դիտվում է բարեխառն լայնության մթնոլորտային ճակատների գոտում, ինչպես նաև կոնվեկցիայի ժամանակ։ Ուղեկցվում է տեղատարափ անձրևներով, ամպրոպներով, կարկուտով կամ նախորդում է դրանց։