Փիփերթազգիներ
From Wikipedia, the free encyclopedia
Փիփերթազգիներ կամ մոլոշազգիներ (լատին․՝ Malvaceae) ծածկասերմ բույսերի երկշաքիլավորների ընտանիքից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փիփերթազգիներ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) Juss., 1789 |
Ձևաբանություն
Խոտաբույսեր են, թփեր և ծառեր։ Տերևները պարզ են, ամբողջական կամ բլթակավոր, ունեն տերևակիցներ։ Ծաղիկները ծոցային են և մեկական կամ գագաթնային ծաղկաբույլերով, կանոնավոր, երկսեռ, երբեմն կոկոնը պատող խոշոր ծաղկակիցներով (ենթաբաժակով)։ Բաժակը հաճախ ձուլաթերթ է, պսակը՝ հնգաբաժան, պսակաթերթերը կոկոնի մեջ ոլորված են։ Առէջները շատ են, 2 շրջանով, արտաքին շրջանը քիչ առէջներից է կազմված, ներքինը՝ ընդհակառակը, իրենց թելիկներով՝ փնջերով միաձուլված է բազմաթիվ առէջներից։ Պտղաթերթերը 5-ն են կամ շատ, միաձուլված, կազմում են վերնադիր սերմնարան։ Պտուղը բազմասերմ տուփիկ է, կամ պտղաթերթերն իրարից անջատվելու հետևանքով տրոհվող են։ Մեծ ընտանիք է, գործնականապես շատ արժեքավոր է։
Ցեղեր
Ցեղերից են՝
- Փիփերթ Malva։ Բազմամյա և միամյա խոտաբույսեր են։ Պտուղը բազմաբաժան կուտ է։ Որոշ տեսակներ մոլախոտեր են։
- Բաղրջուկ Hibiscus - Միամյա և բազմամյա խոտաբույսեր են և թփեր։
- Բամբակ Grossypium: - Ծառեր և թփեր են։ Մշակության մեջ օգտագործվում են միայն կյանքի առաջին տարում և այդ պատճառով էլ սխալմամբ համարվում են միամյա։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիփերթազգիներ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիփերթազգիներ» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.