Փիղ (շախմատ)
From Wikipedia, the free encyclopedia
Փիղ (յունիկոդ` ♗♝), շախմատի խաղաքար։ Ուժով մոտավորապես հավասար է ձիուն։ Գտնվելով խաղատախտակի կենտրոնական դաշտերից մեկում` փիղը միաժամանակ կարող է գրոհել մինչև 13 դաշտ, իսկ անկյունում՝ մինչև 7։ Կողմերը խաղը սկսում են երկուական փղերով։ Սկզբնախաղում փղերը զբաղեցնում են c1 և f1 (սպիտակ փղերը), c8 և f8 (սև փղերը) դաշտերը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փիղ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ենթակատեգորիա, Մարզաձև ...
Փիղ
Ենթակատեգորիա | հեռահար խաղաքար, թեթև խաղաքար, շախմատի խաղաքարեր ![]() | |
---|---|---|
Մարզաձև | շախմատ ![]() | |
Հիման վրա | ալֆիլ ![]() | |
Շախմատային նոտագրություն | B ![]() |
Փակել
a | b | c | d | e | f | g | h | ||
8 | 8 | ||||||||
7 | 7 | ||||||||
6 | 6 | ||||||||
5 | 5 | ||||||||
4 | 4 | ||||||||
3 | 3 | ||||||||
2 | 2 | ||||||||
1 | 1 | ||||||||
a | b | c | d | e | f | g | h |
Սև փիղը կարող է տեղափոխվել խաչով նշված դաշտերից յուրաքանչյուրը։ Սպիտակ փիղը կարող է տեղափոխվել կետով նշված դաշտերից մեկը կամ հարվածել սև զինվորը։