Զինվոր (շախմատ)
From Wikipedia, the free encyclopedia
Զինվոր (յունիկոդ` ♙♟), շախմատային նյութի չափման հիմնական միավորը (շախմատում զինվորն ընդունված չէ անվանել խաղաքար)։ Այլ խաղաքարերի «կշիռն» ընդունված է չափել զինվորներով (թեթև խաղաքարը մոտավորապես հավասար է երեք զինվորի, նավակը` հինգ)։ Խաղասկզբում կողմերից յուրաքանչյուրն ունի ութ զինվոր. որոնք դասավորվում են մյուս խաղաքարերի առջևում։ Սպիտակների զինվորները զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը, սևերինը` 7-րդ։ Ըստ ֆրանսիացի հռչակավոր շախմատիստ Ֆրանսուա-Անդրե Դանիկան Ֆիլիդորի` «զինվորը շախմատային պարտիայի հոգին է», զինվորների դասավորության կառուցվածքը որոշում է պարտիայի մարտավարական նկարագիրը։ Վերջնախաղում զինվորների դերն էականորեն մեծանում է։ Հատկապես վճռորոշ է դառնում առաջ քաշված (վերածվելու դաշտին մոտ) զինվորների դերը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զինվոր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ենթակատեգորիա, Մարզաձև ...
Զինվոր
Ենթակատեգորիա | շախմատի խաղաքարեր ![]() | |
---|---|---|
Մարզաձև | շախմատ ![]() | |
Շախմատային նոտագրություն | no value, P ![]() | |
Հակառակը | խաղաքար ![]() |
Փակել