Փահլավիների հարստություն (պարս.՝ دودمان پهلوی), շահերի հարստություն Իրանում 1925-1979 թվականներին։
Ներկայացուցիչներն են Ռեզա-Շահ Փահլավին (1925-1941) և Մոհամմադ Ռեզա Փահլավին (1941-1979)[1]։ Փահլավիների տիրակալության ժամանակ Իրանի պաշտոնական անվանումն էր Իրանի Շահանշահի Պետություն (պարս.՝ دولت شاهنشاهی ایرا , Դովլաթ Շահանշահի-յե Իրան), կամ Իրանի կայսերական պետություն։ 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունը տապալեց Փահլավիների հարստությունը։
Հարստության սկիզբ
1921 թվականին Ռեզա խանը, օգտվելով քաղաքական խառը իրավիճակից, արևմտյան երկրների հովանավորությամբ[2] և Իրանի կոզակների բրիգադի միջոցով[3] գրավեց Թեհրանը։ Սուլթան Ահմադ Շահը ստիպված նրան զինվորական նահանգապետ և նախարար նշանակեց։ 1923 թվականին նա վարչապետ դարձավ։ Օգտագործելով իր դիրքն ու հեղինակությունը Ռեզա խանը նախապատրաստեց և պետական հեղաշրջում իրագործեց 1925 թվականին վերջ դրվեց Ղաջարական հարստության գահակալությանը։ 1925 թվականի հոկտեմբերի 31-ին Իրանի ծերակույտի հիմնադիր հավաքը Սուլթան Ահմադ Շահին գահընկեց հայտարարեց, իսկ 1925 թվականի դեկտեմբերի 12 Ռեզա խանը իրեն հռչակեց թագավոր և հիմնադրեց Փահլավի արքայատոհմը[4]։ Որպես անուն նա օգտագործեց Կարին Փահլավիների հարստության անունը, թեև նրանց հետ ոչ մի կապ չուներ։
Անուն | դիմանակար | ազգակցական կապ | կյանքի տարիներ | գահակալության սկիզբ | գահակալության վերջ |
---|---|---|---|---|---|
Գահակալություն | |||||
Ռեզա-Շահ Փահլավի | մարտի 16, 1878 - հուլիսի 2, 1944 | դեկտեմբերի 15, 1925 | սեպտեմբերի 16, 1941 | ||
Մոհամմադ Ռեզա Փահլավի | Ռեզա-Շահ Փահլավիի
որդին |
հոկտեմբերի 26, 1919 - հուլիսի 27, 1980 | սեպտեմբերի 16, 1941 | փետրվարի 11, 1979 | |
Վտարանդիություն | |||||
Մոհամմադ Ռեզա Փահլավի | Ռեզա-Շահ Փահլավիի որդին | հոկտեմբերի 26, 1919 - | փետրվարի 11, 1979 | հուլիսի 27, 1980
(մահ) | |
Ֆարահ Փահլավի (ռեգենտ թագուհի) | Մոհամմադ Ռեզա Փահլավիի
կինը |
հոկտեմբերի 14, 1938 | հուլիսի 27, 1980 | հուլիսի 27, 1981 | |
Ռեզա Փահլավի | Մոհամմադ Ռեզա Փահլավիի
որդին |
հոկտեմբերի 31, 1960 | հուլիսի 27, 1981 | վտարանդի գահակալ |
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.