Ռեզա շահ Փահլավի (պարս.՝ رضا شاه پهلوی, մարտի 15, 1878(1878-03-15)[1], Alasht, Central District, Savadkuh County, Մազանդարան, Իրան - հուլիսի 26, 1944(1944-07-26)[2], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն), Իրանի շահ 1925-1941 թվականներին, Փահլավիների դինաստիայի հիմնադիր։

Արագ փաստեր Մասնագիտություն՝, Դավանանք ...
Փակել

Զինվորական ծառայությունն սկսել է Իրանում գտնվող կազակական բրիգադում։ Դառնալով կազակական բրիգադի հրամանատարը՝ դրա օգնությամբ 1921 թվականի փետրվարի 21-ին կատարել է պետական հեղաշրջում։ 1921-1923 թվականներին ռազմական մինիստր էր, 1923-1925 թվականներին՝ Իրանի վարչապետը։ Ղաջարական դինաստիայի տապալումից (1925 թվականի հոկտեմբերի 31) հետո սահմանադիր ժողովը 1925 թվականի դեկտեմբերի 12-ին Ռեզա շահ Փահլավիին հռչակել է Իրանի շահ։ Պայքարել է կենտրոնախույս ֆեոդալների դեմ, իրականացրել բարեփոխումներ դատական, ռազմական, լուսավորության ասպարեզում։ Դաժանորեն հալածել է դեմոկրատական կազմակերպություններն ու մամուլը, նպաստել ֆաշիստական Գերմանիայի ներթափանցմանը Իրան։ Սովետական և անգլիական զորքերի Իրան մտնելուց (1941 թվականի օգոստոս) հետո հրաժարվել է գահից՝ հօգուտ որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և հեռացել Իրանից։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.