From Wikipedia, the free encyclopedia
Ցնցուղ (ֆր.՝ douche իտալ.՝ doccia ջրատար խողովակ) սանտեխնիկայի համալիր սարքավորում, որը նախատեսված է մարդու կողմից ջրային պրոցեդուրաներ ընդունելու համար, ինչը տեղի է ունենում մարմնի վրա ջրի շիթի կամ գոլորշու՝ տարբեր ճնշմամբ և տարբեր ջերմաստիճանով ներգործության արդյունքում։
Ցնցուղ են անվանում նաև մարդու կողմից հիգիենայի կամ բուժական նպատակով ջրային պրոցեդուրա ընդունելը։
Կազմված է խողովակով ցնցուղից, որպես կանոն լինում է նաև տաք ու սառը ջուրը խառնող ծորակ և լոգախցիկ կամ վաննա։ Ջրի խառնիչը կարող է ունենալ ծորակ, ցնցուղը կարող է ամրանալ պատին։
Կա ամառանոցային տարբերակ՝ երկաթե տակառով, ջուրը տաքանում է արևից, առկա է ցնցուղ և թեթև խցիկ։
Հին Հնդկաստանի, Եգիպտոսի լոգանք ընդունելու համար նախատեսված պարզունակ վայրերը հետագա լոգասենյակների համար նախատիպ են հանդիսացել։ Այն ժամանակ օճառվելուց հետո մարդն ինքն իր վրա էր ջուր լցնում, կամ դա անում էր նրա սպասավորը։
Առաջին իսկական ցնցուղը, երբ ջուրը վերև է բարձրանում, հորինել են հին հույները։ Դրա մասին վկայում են մ․թ․ա․ 4-րդ դարի աթենական սկահակների վրա պահպանված պատկերները։ Օրինակ նրանցից մեկի վրա պատկերված է երկու լոգարան, որտեղ լողանում են չորս երիտասարդ կին։ Խողովակից հոսող ջուրը նրանց վրա է թափվում ցնցուղե անցքերից, որոնք ունեն առյուծի և վարազի գլխի ձև։ Այդպիսի ցնցուղները շատ նման են ներկայիս սպորտային սրահներում առկա ցնցուղներին։
Մ․թ․ա․ 2-րդ դարի սկզբին Թուրքիայի Պերգամ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են լոգասենյակի փլատակներ։ Այնտեղ կիրառվել են ցնցուղի տեղակայման յոթ մակարդակ։ Ջուրը մարդկանց վրա թափվել է վերևից՝ ջրային մայրուղով, հետո հոսել է այլ լոգասենյակ՝ հասնելով մինչև վերջին լոգասենյակ, որից հետո ջուրը լցվել է ջրատար համակարգ[1]։
Հայտնի են ցնցուղ ընդունելու հատուկ տեսակներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.