Ցեղասպանության արդարացում
From Wikipedia, the free encyclopedia
Ցեղասպանության արդարացումն այն պնդումն է, որ ցեղասպանությունը բարոյապես արդարացված է կամ անհրաժեշտ, ի տարբերություն ցեղասպանության ժխտման, որը մերժում է այն փաստը, որ ցեղասպանություն է տեղի ունեցել։ Հանցագործները հաճախ պնդում են, որ ցեղասպանության զոհերը լուրջ սպառնալիք էին ներկայացնում, ինչը նշանակում է, որ նրանց սպանությունը ազգի կամ պետության օրինական ինքնապաշտպանություն էր։ Ժամանակակից միջազգային քրեական իրավունքի համաձայն՝ ցեղասպանությունն արդարացում չի կարող ունենալ[1][2]։
Ցեղասպանությունը հաճախ քողարկվում է որպես ռազմական գործողություն մարտիկների դեմ, և ժխտման և արդարացման միջև տարբերությունը հաճախ մշուշոտ է[3]։
Ցեղասպանության արդարացման օրինակներ են՝ թուրք ազգայնականների պնդումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, նացիստների հիմնավորումները Հոլոքոստի հետևում, հակաթութսի քարոզչությունը Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, սերբ ազգայնականների հիմնավորումները Սրեբրենիցայի կոտորածի վերաբերյալ և Մյանմարի կառավարության պնդումները՝ ռոհինջաների ցեղասպանության մասին[4]։