From Wikipedia, the free encyclopedia
Ցավակցությունը (լատիներեն con (հետ) + dolore (վիշտ)) կարեկցանքի արտահայտություն է մեկին, ով տառապում է մահի, խորը հոգեկան տառապանքի կամ դժբախտության պատճառով առաջացած ցավից[2]։
Վիշտը բաժին է հասնում բոլորին. և երիտասարդների դեպքում դա իր հետ բերում է ամենացավագին տառապանքը, որովհետև նրանք անգիտակից հեռանում են կյանքից։ Մեծերը սովորել են, որ վաղ թե ուշ մահանալու են։ Ես ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել ձեր ներկայիս վշտին։ Հնարավոր է լիարժեք թեթևանալ միայն ժամանակի հետ։ Դուք հիմա չեք գիտակցի, որ երբևէ ձեզ ավելի լավ եք զգալու։ Այդպես չէ՞։ Եվ այնուամենայնիվ դա սխալ է։ Դուք, անշուշտ, կրկին երջանիկ կլինեք։ Սա իմանալը, որն անկասկած ճիշտ է, այժմ ձեզ հնարավորինս կուրախացնի։ Ես գիտեմ՝ ինչ եմ ասում, որովհետև բավականաչափ փորձ եմ ունեցել. և ձեզ մնում է միայն հավատալ դրան, որպեսզի միանգամից ավելի լավ զգաք։ Ձեր սիրելի Հոր հիշատակը, տառապանքի փոխարեն, այսուհետ կլինի տխուր, բայց քաղցր զգացում ձեր սրտում, ավելի անկեղծ և սուրբ, քան նախկինում զգացել եք։
Երբ անհատները ցավակցում կամ ցավակցություն են հայտնում որոշակի իրավիճակի կամ անձի համար, նրանք մշտական գիտակցված աջակցություն են հայտնում այդ անձի կամ վիճակի համար։ Սա հաճախ արտահայտվում է «ցավում եմ» ասելով։ Հաճախ անգլերենում «Իմ ցավակցությունները» արտահայտությունը կիրառվում է այնպիսի համատեքստում, ինչպիսին է ընկերոջ սիրելիի համար ասելը, որտեղ ցավակցողը ընկերոջն է հաղորդում կարեկցանքի կամ ըմբռնման զգացում։
Կարեկցությունը միշտ չէ, որ արտահայտվում է վշտով կամ տրտմությամբ, քանի որ այն կարող է օգտագործվել նաև եղբայրական զգացմունքները կամ նույնիսկ միակարծիք լինելը ցույց տալու համար։ Զոհերին կարեկցություն հայտնելու տարբեր ձևեր կան։ Օրինակները ներառում են՝ գումար նվիրաբերելը նոր մահացած անձի առաջադրած բարեգործական հիմնադրամին, ցավակցական բացիկ գրելը կամ աջակցելը սիրելիի ընկերներին և ընտանիքին՝ կերակուր պատրաստելով և նրանց անհրաժեշտության դեպքում տարբեր կերպ խնամելով[3]։
2020 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բժիշկների կողմից առաջարկված՝ վիշտը վերապրողներին ուղղված հատուկ ցավակցական խոսքերը, կարող են դեր խաղալ այդ վերապրողների հոգեկան առողջության հետագա վիճակի վրա[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.