From Wikipedia, the free encyclopedia
«Ցասման ողկույզները», Ջոն Ստայնբեքի վեպը, հրատարակվել է 1939 թվականին[4]։ Արժանացել է Պուլիցերյան մրցանակի «Գեղարվեստական գրքի համար» անվանակարգում[5]։ Ներառված է ԱՄՆ-ի դպրոցների և քոլեջների բազմաթիվ ուսումնական ծրագրերում[6][7]։ 2017 թվականին Արամ Արսենյանի կողմից թարգմանվել է հայերեն[8]։
Ցասման ողկույզները անգլ.՝ The Grapes of Wrath | |
---|---|
Հեղինակ | Ջոն Սթեյնբեք[1] |
Անվանվել է | Battle Hymn of the Republic? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմավեպ |
Թեմա | Great Depression in the United States? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Կալիֆոռնիա, Օկլահոմա, Hooverville? և Arvin Federal Government Camp? |
Նախորդ | Մկներից և մարդկանցից |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նյու Յորք[2][1] |
Հրատարակման տարեթիվ | ապրիլի 14, 1939[3] |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20220149 |
Պարգև(ներ) | |
The Grapes of Wrath Վիքիպահեստում |
Ծանր կյանքի մանրամասն նկարագրության պատճառով գիրքն ի սկզբանե հեռացվել է Նյու Յորքի, Սենթ Լուիսի, Կանզաս Սիթիի և Բուֆֆալոյի գրադարաններից։ 1953 թվականին գիրքն արգելվեց Իռլանդիայում, իսկ 1982 թվականին՝ կանադական Մորրիս քաղաքում։ Գռեհիկ բառերի օգտագործման պատճառով 1970-80-ական թվականներին վեպն արգելվեց ԱՄՆ-ի որոշ դպրոցներում։
Վեպի գործողությունները տեղի են ունենում Մեծ ճգնաժամի ժամանակ։ Ագարակատեր վարձակալների աղքատ ընտանիքը՝ Ջոուդները, երաշտի, տնտեսական դժվարությունների և գյուղատնտեսության կառավարման փոփոխությունների պատճառով ստիպված է եղել լքել Օկլահոմայի տունը։ Գործնականորեն անելանելի վիճակում նրանք հազարավոր այլ «օկի» ընտանիքների հետ միասին ուղևորվում են Կալիֆորնիա՝ հուսալով այնտեղ գտնել ապրուստի միջոցներ։
1936 թվականի ամռանը Ստայնբեքը անցկացնում է Կալիֆորնիայի սեզոնային աշխատողների միջավայրում։ Նա մի շարք հոդվածների և ուրվագծերի համար նյութեր է հավաքում՝ «Գնչուները բերքի շրջանում» ընդհանուր անվամբ։ Տեսածը ցնցում է գրողին։ Պարզվում է, որ սեզոնային աշխատողների գերակշռող մասը ոչ թե Մեքսիկայից եկվորներ են, այլ սովորական ամերիկացի քաղաքացիներ։ Սեզոնային աշխատողների խղճուկ գոյության նկարները չէին հեռանում հեղինակի մտքից, նա որոշում է նրանց մասին գրել նոր գիրք և այն անվանել «Աղցանային քաղաքի գործերը»։ Սակայն աշխատանքը ընթանում էր շատ դանդաղ։ Անցնում է ևս 3 տարի։ Նախքան գիրքը գրելը Ստայնբեքը ևս մի քանի ուղևորություն է կատարում սեզոնային աշխատողների ճամբար, ավտոմեքենայով անցնում Օկլահոմայից Կալիֆորնիա ճանապարհը։ Վերջնական տարբերակում գիրքը ստանում է «Ցասման ողկույզներ» անվանումը։
1940 թվականին ռեժիսոր Ջոն Ֆորդը վեպի հիման վրա նկարահանեց համանուն ֆիլմ։ Սակայն ֆիլմի ավարտը էապես տարբերվում է գրական ստեղծագործության ավարտից․ համաձայն հոլիվուդյան ֆիլմի կանոնների՝ ֆիլմն ավարտվում է հեփփի-էնդով (հայերեն՝ ուրախ ավարտ), այն դեպքում, երբ գրքի ավարտը բաց է մնում[9]։
Վեպի անվանումն առաջացել է Հայտնություն Հովհաննեսի 14:9-11, 18-20-ից.
... 10 այդպիսին պիտի խմի Աստծու ցասման բաժակից, որ անխառն լցուած է նրա բարկութեան բաժակի մէջ, և նա պիտի տանջուի, հրով և ծծմբով, Աստծու ու Գառան առաջ ... Քաղի՛ր ողկոյզները երկրի այգուց, քանի որ խաղողը հասել է այգում։ Եվ հրեշտակը նետեց իր գերանդին երկրի վրայ, քաղեց նրա խաղողը և գցեց Աստծու մեծ հնձանի մէջ ...[10] |
Վեպում «ցասման ողկույզները» փոխաբերություն է։ Հեղինակը գրում է․
Մարդկանց հոգիներում լցվում և հասնում են զայրույթի ողկույզները՝ ծանր ողկույզները, և նրանց հասունանալը այժմ արդեն երկար չէ[11]։ - Ջոն Ստայնբեք |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.